Ժյուրի

FIPRESCI

Վերադարձ
 
Ժան-Պիեռ Մեժան (Ֆրանսիա)
Ժան-Պիեռ Մեժան (Ֆրանսիա)
Ծնվել է Նիմում: Ֆրանսիական գրականության գիտակ է, դոկտոր, «Ֆելլինի. մի երազանք, մի կյանք» (1997) և այլ գրքերի հեղինակ, մասնավորապես` Վուդի Ալենի, Պեդրո Ալմոդովարի և Էմիր Կուստուրիցայի մասին: Կինովերլուծություն, նոր տեխնոլոգիաներ և վավերագրում է դասավանդում, համագործակցում Jeune Cinռma և www.iletaitunefoislecinema.com հանդեսների հետ: Ֆրանսուազ Օնտենիանտի հետ գրել է «Դպրոցը` սրտում. ալլեգրո, բայց ոչ այնքան» գիրքը դպրոցի մասին և ղեկավարել կինոյին վերաբերող շատ հեղինակային աշխատություններ: L’Harmattan հրատարակչության «Նոր մանկավարժություն» (Nouvelles Pռdagogies) շարքի ղեկավարն է: Ղեկավարում է նաև Nouvel Observateur թերթիhttp://bibliobs.nouvelobs.com/blog/cinelivres կայքում կինոյին վերաբերող նոր գրքերի բլոգը: Այժմ Ֆեդերիկո Ֆելլինիին նվիրված «Ֆելլինիչիտտա» համատեղ գիրքն է պատրաստում, որը լույս կտեսնի 2009-ի սեպտեմբերին:
Արծվի Բախչինյան (Հայաստան)
Արծվի Բախչինյան (Հայաստան)
Կինոգետ, բանասեր, սփյուռքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, FIPRESCI-ի` Կինոգետների և կինոլրագրողների միջազգային դաշնության հայկական մասնաճյուղի փոխնախագահ: Ծնվել է 1971-ին Երևանում: 1988-1993 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում: 1996-1997-ին եղել է Ուփսալայի համալսարանի (Շվեդիա) հրավիրված գիտաշխատող: Այժմ աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հայ սփյուռքի բաժնում: 1989-ից աշխատակցում է Հայաստանի և արտերկրի մամուլին` կինոյին, մշակույթին, հայ սփյուռքին, հայագիտության տարբեր բնագավառներին վերաբերող հոդվածներով, ինքնուրույն և թարգմանական գրական ստեղծագործություններով: Հայ իրականության տարբեր կողմերի վերաբերյալ ավելի քան 10 գրքի հեղինակ և խմբագիր է: Նրա ամենածավալուն աշխատությունն է «Հայերը համաշխարհային կինոյում» ուսումնասիրությունը (2004): 2004-ից համագործակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ` որպես ծրագրերի համակարգող: Մասնակցել է միջազգային գիտաժողովների, փառատոների եւ հանդիպումների:
Ջովաննի Օտտոնե (Իտալիա)
Ջովաննի Օտտոնե (Իտալիա)
Ծնվել է 1954-ին Պավիայում (Իտալիա): Ապրում է Հռոմում: Պրոֆեսիոնալ կինոքննադատ է, մասնավորապես բրազիլական և արգենտինական կինոյի մասնագետ: 1990-ից սկսած` քննախոսականներ է գրում Իտալիայի, Իսպանիայի և Բրազիլիայի կինոհանդեսների համար և ամեն տարի մասնակցում գլխավոր եվրոպական կինոփառատոներին (Ռոտերդամ, Բեռլին, Կանն, Լոկառնո, Վենետիկ, Սան Սեբաստիան, Լոնդոն և այլն): Հիմնական փառատոներում ցուցադրվող բրազիլական ֆիլմերի մասին 2003-ից ի վեր ամեն ամիս գրում է www.musibrasil.net կայքում: 2008-ից FIPRESCI-ի անդամ է: Պեզարոյի Նոր կինոյի փառատոնի (Իտալիա), Լաս Պալմաս դե Գրան Կանարիայի ՄԿՓ-ի (Իսպանիա), Ֆրիբուրի ՄԿՓ-ի (Շվեյցարիա) խորհրդատուն է և փառատոնային ծրագրի համադրող: Մտահղացել և կազմակերպել է շատ ցուցադրումներ և հետահայաց ցուցադրություններ:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն