Ժյուրի

FIPRESCI

Վերադարձ
 
Վիկտոր Մատիզեն (Ռուսաստան)
Վիկտոր Մատիզեն (Ռուսաստան)
Կինոքննադատ, գրող, Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի նախագահ: 2003-11 թթ. եղել է կինոքննադատների և կինոմամուլի «Սպիտակ փիղ» մրցանակի փորձագետների խորհրդի նախագահը և kinopressa.ru կայքի համադրողը: Ավարտել է Նովոսիբիրսկի պետական համալսարանի մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը (1970) և Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) կինոգիտության հեռակա բաժինը (1986): Բազմաթիվ հոդվածներ է գրել կինոյի մասին և մի շարք պատմվածքներ, որոնց մի մասը տեղ են գտել «Շկրաբների կյանքը» գրքում (2006): Կազմել և խմբագրել է Նիկիտա Միխալկովի օրագրերն ու նոթատետրերը, ինչպես նաև կազմողի ու ռեժիսորի ծավալուն զրույցը ներառող «Նիկիտա» գիրքը (1995): 2013-ին լույս է ընծայել «Կինո և կյանք. ամենաթերահավատ քննադատի տասներկու տասնյակ հարցազրույցները» երկհատորյակը՝ նշանավոր կինոգործիչների և այլ հայտնի աանձանց հարցազրույցների ժողովածուն: Արժանացել է «Ոսկե խոյ», Պետֆիլմաֆոնդի և Կինոքննադատների գիլդիայի մրցանակներին: 1998-ից «Նովիե Իզվեստիա» թերթի կինոմեկնաբանն է:
Իրինա Գորդիյչուկ (Ուկրաինա)
Իրինա Գորդիյչուկ (Ուկրաինա)
Կինոքննադատ, հանրաճանաչ դերասանների, ռեժիսորների, օպերատորների մասին պատմող 500-ից ավելի հեռուստածրագրերի հեղինակ և հաղորդավար, ռեպորտաժներ է վարել միջազգային և ազգային կինոփառատոներից, նկարահանման հրապարակներից ու վայրերից: Հեռուստալրագրության մագիստրոսի աստիճան ունի, ուսանել է Սարատովի Ն. Չեռնիշևսկու անվան պետական համալսարանի լրագրության բաժնում: 2009-10 թթ. եղել է Կիևի ՄԿՓ-ի ծրագրերի տնօրեն, 2007-ին ` «Մոլոդիստ» ՄԿՓ-ի ժյուրիի անդամ, 2012-ին՝ նույն փառատոնի FIPRESCI-ի ժյուրի անդամ: 2011-ին անդամակցել է Օդեսայի ՄԿՓ-ի քննադատների ժյուրիին: FIPRESCI-ի, Սլավոնական և ուղղափառ ժողովուրդների միջազգային ընկերակցության, Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների և լրագրողների միությունների անդամ է:
Պաուլու Պորտուգալ (Պորտուգալիա)
Պաուլու Պորտուգալ (Պորտուգալիա)
Լիսաբոնում բնակվող անկախ լրագրող: Ավելի քան քսան տարի զբաղվում է կինոլրագրությամբ՝ հոդվածներ, փառատոների լուսաբանումներ և հարցազրույցներ տպագրելով պորտուգալական մի քանի լրատվամիջոցներում, ինչպիսիք են ոչ միայն Պորտուգալիայի առաջատար օրաթերթը՝ «Correio da Manhã»-ն, այլև «Premiere Magazine»-ը և c7nema.net կինոկայքը: Իրավաբանություն և միջազգային հարաբերություններ է ուսանել, բայց Պաուլու Պորտուգալի համար առաջնահերթը կինոն է: Որպես FIPRESCI-ի անդամ՝ մասնակցել է մի շարք միջազգային կինոփառատոների, ժյուրի անդամ եղել Բեռլինում, Վենետիկում, Մայամիում, Սալոնիկի վավերագրական կինոյի փառատոնում և այլուր:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն