Ֆիլմեր

Ֆիլիպ Գարել

Վերադարձ
Ֆիլիպ Գարել

Ֆիլիպ Գարել (ծնվ. 06.04.1948, Փարիզ, Ֆրանսիա)
Դերասան Մորիս Գարելի որդին է: Նրա ֆիլմերը մրցանակներ են բերել Կաննի և Վենետիկի հեղինակավոր փառատոներում: Կինոկարիերան վաղ է սկսել` 1964-ին նկարահանելով «Անհամաձայն երեխաներ» անդրանիկ ֆիլմը, որի սցենարը ինքն է հեղինակել: 1982-ին «Գաղտնի երեխան» ֆիլմի համար արաժանացել է Ժան Վիգո մրցանակին: 1984-ին նրա «Ազատություն, գիշեր» կինոնկարը Կաննի փառատոնում շահել է «Կինոյի հեռանկարներ» մրցանակը: Ավելի քան 10 տարի Գարելը քննադատների ճանաչումն է վայելել Վենետիկի ՄԿՓ-ում: 1991-ին «Արծաթե առյուծի» է արժանացել «Կիթառի ձայնն այլևս չեմ լսում» ֆիլմի համար: «Գիշերվա քամին» 1999-ին ներկայացվել է «Ոսկե առյուծի»: Երկու տարի անց «Վայրի անմեղությունը» վերստին ներկայացվել է «Ոսկե առյուծի» և FIPRESCI-ի մրցանակն ստացել:

Ֆիլմոգրաֆիա
Անհամաձայն երեխաներ (1964), Այցելության իրավունք (1965), Մարի` հուշերի համար (1967), Երևակիչը (1968), Կենտրոնացում (1968), Հողմածաղիկ (1968), Կույսի անկողինը (1969), Ներքին սպին (1972), Ալքիմիկոսի հնոց (1972), Վսեմ մենություն (1974), Հրեշտակ անցավ (1975), Բյուրեղապակե օրրան (1976), Ուղևորություն մեռյալների պարտեզ (1978), Գաղտնի երեխան (1979), Ազնվական ծագում (1979), Ազատություն, գիշեր (1983), Փարիզը` տարբեր հայացքներով. 20 տարի անց (դրվագ 3, Ֆոնտեն փողոց, 1984), Նա շատ ժամեր է անցկացրել լուսարձակների տակ (1985), Փրկիչ համբույրներ (1989), Կիթառի ձայնն այլևս չեմ լսում (1991), Սիրո ծնունդը (1993), Ուրվական սիրտը (1996), Գիշերվա քամին (1999), Վայրի անմեղություն (2001), Մշտական սիրեցյալներ (2005), Արշալույսի սահմանը (2008):

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն