
Մեկուկես սենյակ կամ սենտիմենտալ ճանապարհորդություն դեպի հայրենիք
ՎերադարձՄասնակցության տարեթիվ | 2009 |
Ծրագիր | Խաղարկային ֆիլմերի մրցույթ |
Պրոդյուսեր(ներ) | Անդրեյ Խրժանովսկի, Արտյոմ Վասիլև |
Ռեժիսոր | Անդրեյ Խրժանովսկի |
Սցենարի հեղինակ(ներ) | Յուրի Արաբով, Անդրեյ Խրժանովսկի |
Օպերատոր | Վլադիմիր Բրիլյակով |
Նկարիչ | Մարինա Ազիզյան |
Հնչյունային ձևավորող` | Պյոտր Մալաֆեև, Եկատերինա Պոպովա-Էվանս |
Մոնտաժող` | Վլադիմիր Գրիգորենկո, Իգոր Մալախով |
Նկարահանվել են` | Ալիսա Ֆրեյնդլիխ, Սերգեյ Յուրսկի, Գրիգորի Դիտյատկովսկի, Արտյոմ Սմոլա, Եվգենի Օհանջանյան |
Սինոփսիս
Երբ մի հարցազրույցում Իոսիֆ Բրոդսկուն հարցրել են, թե երբևէ կվերադառնա հայրենիք, պատասխանել է. ՙՆման ուղևորությունը կարող է տեղի ունենալ միայն ծպտված՚: Ֆիլմի հեղինակները, ընտրելով հեգնական հեքիաթի ժանրը, պատկերացրել են, թե հարցազրույցում նշված ուղևորությունը, ի վերջո, ձեռնարկվել է: Բանաստեղծը նավարկում է դեպի իր մանկության եզերքը, և մենք էլ նրա հետ ոչ միայն աշխարհագրական տարածքներ ենք կտրում, այլև` ճամփորդում ժամանակի միջով: Նոբելյան մրցանակի դափնեկրի կենսագրության բազմաթիվ փաստեր շաղկապելով` վերադառնում ենք 50-ականների և 60-ականների սկզբի ԽՍՀՄ, համակվում ՙեվրոպական՚ քաղաք Լենինգրադի` Ռուսաստանի մշակութային կենտրոնի մթնոլորտով: Խաղարկային հատվածների կողքին ֆիլմում կան նաև անիմացիոն դրվագներ, Բրոդսկուն և նրա շրջապատին վերաբերող վավերագրական կադրեր: