Ֆիլմեր

Անդրեյ Խրժանովսկի

Վերադարձ
Անդրեյ Խրժանովսկի

Անդրեյ Խրժանովսկի (ծն. 1939, Մոսկվա)
1962-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտը (ՎԳԻԿ, Լ. Կուլեշովի արվեստանոց): 1964-ին եկել է ՙՍոյուզմուլտֆիլմ՚  ստուդիա, որտեղ նկարահանել է իր առաջին ֆիլմը ` ՙԿար-չկար Կոզյավինը՚ : Նրա գործերը բնորոշվում են Ռուսաստանի և համաշխարհային մշակույթի պատմության հանդեպ ցուցաբերած մշտական հետաքրքրությամբ, ինչպես նաև նուրբ ու տպավորիչ արտահայտչամիջոցներով: Խրժանովսկու ստեղծագործության մեջ հատուկ տեղ է հատկացված պուշկինյան թեմային:  ՙՊուշկինիանա՚  շարքի հինգ ֆիլմերն անիմացիայի միանգամայն նոր հնարավորություններ են բացահայտում դասական գրականությունը ներկայացնելու գործում: Դրանք դարձել են ոչ միայն բացառիկ գեղարվեստական, այլև գիտական հետազոտության կինովավերագիր: Արվեստի մեծարված գործիչ, Ռուսաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Խրժանովսկին նաև բազմաթիվ միջազգային փառատոների մրցանակակիր է: Դասավանդում է Մոսկվայի կինոինստիտուտում և ՇԱՐ դպրոց-ստուդիայում:

Ֆիլմացանկ
Կար-չկար Կոզյավինը (1966), Ապակե հարմոն (1968), Պահարանը (1971), Թիթեռը (1972), Առակների աշխարհում (1972), Հրաշալի օր (1975), Մի մաղ հրաշք (1976), Ջեքի կառուցած տունը (1976), Թռչում եմ ձեզ մոտ հուշի թևով (1977), Եվ նորից ձեզ հետ եմ ես (1980), Աշուն (1982), Արքայական բրդուճը (1985), Իմ սիրած ժամանակը (1987), Գեղարվեստի դպրոց (1987-1990), Սպիտակամորուս առյուծը (1994), Օլեգ Կագան. կյանք կյանքից հետո (1996), Երկար ճանապարհորդություն (1997), ՙՀանդիպումներ Պուշկինի հետ՚ շարք, Օրորոցային ծղրիդի համար (1999), Երազանքներ գեղարվեստականի և հասարակականի մասին (2000), Արի թռչենք (2002), Ես քեզ սիրում եմ (2002), Մեկուկես կատու (2002), Մեկուկես սենյակ կամ սենտիմենտալ ճանապարհորդություն դեպի հայրենիք (2009):

 

 

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն