Նորություններ

Բացվել է փառատոնի տեղեկատվական կենտրոնը

Վերադարձ 08 Հուլիսի 2007 22:00
Այսօրվանից գործում է “Ոսկե ծիրան” փառատոնի տեղեկատվական կենտրոնը, որը փառատոնի ողջ ընթացքում հյուրերին, մասնակիցներին և քաղաքացիներին տեղեկություններ կտրամադրի փառատոնի միջոցառումների և ծրագրերի վերաբերյալ: Մասնակիցներից և հյուրերից յուրաքանչյուրը կունենա իր փոստարկղը, որտեղ կզետեղվեն նամակները, հրավիրատոմսերն ու ծրագիրը:
Տեղեկատվական կենտրոնը կծառայի նաև լրագրողներին` հնարավորություն ընձեռելով նրանց հանդիպումներ և հարցազրույցներ կազմակերպել հյուրերի և մասնակիցների հետ, ինչպես նաև կտրամադրվեն մամլո հաղորդագրություններ և տեղեկություններ ծրագրային փոփոխությունների վերաբերյալ:
Վաղ առավոտից փառատոնի աշխատակազմը և կամավորները դիմավորում են այցելուներին բարյացկամ ժպիտով և օգնելու պատրաստակամությամբ:
Կենտրոնի առաջին այցելուն փառատոնի մշտական հյուր կինոքննադատ Պիտեր վան Բուերենն էր:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն