Նորություններ

ՕՐ ՎԵՑԵՐՈՐԴ. 13 հուլիս

Վերադարձ 14 Հուլիսի 2012 18:41
ՕՐ ՎԵՑԵՐՈՐԴ. 13 հուլիս

"Ոսկե ծիրան"-ի վեցերորդ օրն սկսվեց “ԱՊՀ երկրների կինո” ծրագրի շրջանակներում անցկացվող «Տարկովսկու հայելու մեջ. մշակութային կյանք և անհատի աշխարհ» կլոր սեղան քննարկումով: Ծրագիրն իրականացվում է ԱՊՀ երկրների միջպետական համագործակցության հումանիտար հիմնադրամի աջակցությամբ:

Առավոտյան մամլո ասուլիսներում լրագրողներին ներկայացվեցին “Ապրել” (ռեժ.` Վասիլի Սիագրև) խաղարկայինը և “Ֆիդելի հետ, ինչ էլ որ լինի” (ռեժ.` Գորան Ռադովանովիչ), “Վերամշակելով կյանքը. աղբի մեջ Դոստոևսկի գտա” (ռեժ.` Էնիս Ռիզա), “Տունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքր քարի մասին” (ռեժ.` Ալեքսեյ Վախրյուշև), “Հետ` դեպի հրապարակ” (ռեժ.` Պետր Լոմ), “Վենետիկ ջրի երեսին” (ռեժ.` Տատյանա Դանիլյանց) վավերագականները:

Օրվա երկրոդ կեսին տեղի ունեցավ Ալեքսանդր Սոկուրովի հանդիպում-վարպետության դասը: Օրվա կարևոր իրադարձություններից էր նաև ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալների շնորհումը փառատոնի պատվավոր հյուրեր Էլդար Շենգելայային, Վադիմ Աբդռաշիտովին և Յանուշ Գազդային: Մասնավորապես, Էլդար Շենգելայային շնորհվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ Կինոարվեստի ասպարեզում հայ-վրացական համագործակցության կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Վադիմ Աբդռաշիտովին շնորհվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ Միջազգային կինոարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար: Լեհ անվանի կինոքննադատ, գրող Յանուշ Գազդային շնորհվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ Կինոարվեստի ասպարեզում հայ-լեհական համագործակցության կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Տեղի ունեցավ նաև Ֆրունզե Դովլաթյանին նվիրված Հարգանքի տուրք ծրագիրը նրա “Երկունք” ֆիլմի ցուցադրությամբ: Օրվա կարևոր իրադարձություններից էր նաև “Կորիզ” մրցութային ծրագրի ամփոփումը: Ծրագրի ժյուրին և մասնակիցները ներկայացրին իրենց տպավորությունները: Արդյունքները, սակայն, կներկայացվեն միայն փառատոնի փակման արարողության շրջանակներում:

Երեկոյան ցուցադրությունները ներկայացրին Երևանյան երկու կարևորագույն պրեմիերաներ` Ագնեշկա Հոլանդի “Խավարում” ֆիլմի ցուցադրությունը և Վադիմ Աբդռաշիտովի “Պարողի ժամանակը” ֆիլմի ցուցադրությունը, որի ընթացքում ռեժիսորին կինոփառատոնը շնորհեց “Վարպետ” մրցանակ: Մրցանակը հանձնեց Ալբերտ Մկրտչյանը:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն