Ֆիլմեր

Սահարան անցած մարդը

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2008
Ծրագիր Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Սահարան անցած մարդը
Պրոդյուսեր(ներ) Քորբեթ Մեթյուզ
Ռեժիսոր Քորբեթ Մեթյուզ
Սցենարի հեղինակ(ներ) Քորբեթ Մեթյուզ
Օպերատոր Քորբեթ Մեթյուզ
Երաժշտությունը` Ռիչարդ Հորովից
Հնչյունային ձևավորող` Քայլ Սթենֆիլդ
Մոնտաժող` Պրեմ Սուրիյակումար
 

Սինոփսիս

Ապշեցուցիչ ճանապարհորդություն դեպի իր արվեստով, Սահարայով, կյանքով և մանավանդ անդիմադրելի մահվամբ տարված փայլուն, խորհրդավոր ռեժիսոր Ֆրենք Քոուլի առեղծվածային կյանքը, մահը և հետմահու կյանքը: Ձևով հնարամիտ նրա ֆիլմերը ուսումնասիրում են հեղինակի հափշտակությունը մահվամբ, մի բան, որ նաև նրա կյանքի շարժիչ ուժն էր: Քորբերթ Մեթյուզը Քոուլի նկարահանած անմոռանալի նյութը սահունորեն համատեղում է նրա ընտանիքի և բարեկամների հետ արված հարցազրույցների հետ` այն մարդու պատշաճ կենսապատումը կառուցելու համար, որի արվեստն ու կյանքն իրարից չեն տարբերվում: Երազելով հաղթել իր նեմեսիսին` Սահարային, և միայն «Bolex» կինոխցիկով զինված` Քոուլը 7.300 տանջալի կիլոմետր է կտրել, 11-ամսյա ճանապարհորդության ելել ուղտով` ցանուցիր դիակներով լի անապատը կտրելու համար: Հետագա շուրջ 10 տարին նա մոլեգնորեն աշխատել է այնտեղ նկարահանած իր «Կյանք` առանց մահվան» ֆիլմի վրա: Երբ ֆիլմը համարյա ավարտված էր, Քոուլը վերադարձել է հավելյալ նկարահանումներ անելու, բայց ողբերգականորեն այլևս ետ չի եկել:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն