
Ժյուլի Բերտուչելլի
Վերադարձ
Ժյուլի Բերտուչելլի (ծն. 1968, Բուլոն-Բիյանկուր, Օ-դը-Սեն, Ֆրանսիա)
Մինչև կինոռեժիսորի կրթություն ստանալը փիլիսոփայություն է ուսումնասիրել: Կինոկարիերան սկսել է որպես ռեժիսորի ասիստենտ` աշխատելով այնպիսի ճանաչված ռեժիսորների հետ, ինչպիսիք են Քշիշտոֆ Կեշլյովսկին, Բերտրան Տավերնյեն, Օթար Իոսելիանին, Էմանյուել Ֆինկելը, ի թիվս մյուսների, ՙԵրեք •ույն. կապույտ՚ (1993), ՙԽայծը՚ (1995) ֆիլմերի վրա: Ռեժիսորական կարիերան սկիզբ է առել վավերագրական ֆիլմերից, որոնցից շատերը նկատելի հաջողություն են ունեցել, իսկ ամենանշանակալին դարձել է ՙՁուլվող աշխարհը՚ (2001): ՙՕթարի հեռանալուց ի վեր՚ ֆիլմը` նրա առաջին խաղարկային աշխատանքը, Կանն - 2003-ի Քննադատների շաբաթում արժանացել է Ժյուրիի մեծ մրցանակին:
Ֆիլմացանկ
Ձուլվող աշխարհ (2001), Օթարի հեռանալուց ի վեր (2003), Օթար Իոսելիանի. երգող կեռնեխը (2007), Ծառը (2010)
