Ֆիլմեր

Վատ արյուն

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2007
Ծրագիր Հետահայաց ցուցադրություններ

Վատ արյուն
Պրոդյուսեր(ներ) Ալեն Դաան, Ֆիլիպ Դիաս, Դընի Շատո
Ռեժիսոր Լեոս Կարաքս
Սցենարի հեղինակ(ներ) Լեոս Կարաքս
Օպերատոր Ժան-Իվ Էկոֆյե
Նկարիչ Միշել Վանդեստիեն, Ժակ Դյուբու, Թոմա Պեքր
Երաժշտությունը` Սերգեյ Պրոկոֆև
Հնչյունային ձևավորող` Կլոդ Իվեռնոն, Արիկ Մորի, Անրի Մորել, Ժոել Ռիան
Մոնտաժող` Նելի Կետյե
Նկարահանվել են` Դընի Լավան, Ժյուլիետ Բինոշ, Միշել Պիկոլի, Ժյուլի Դելպի, Հանս Մայեր, Քերոլ Բրուքս, Հուգո Փրաթ, Միրեյ Պերյե, Սերժ Ռեջջանի
 

Սինոփսիս

"Սև ֆիլմի" և գիտաֆանտաստիկայի տարրերը միահուսած այս դրաման պատմում է մի արտասովոր ու մահացու վարակի մասին: Սեռական ճանապարհով փոխանցվող այդ հիվանդությունը, որ կոչվում է STBO, սրբում է երկիրը` տարածվելով առանց զգացմունքի սեռական հարաբերություն ունենալիս, իսկ զոհերի մեծ մասը պատանիներ են, որոնք ավելի շատ սեր են անում հետաքրքրությունից մղված, քան պարտականության բերումով: Մինչդեռ հիվանդությունը բուժող շիճուկ է ստեղծվել, որը փակի տակ է պահվում մի անմատչելի պետական շենքում, և հիվանդների մեծամասնությանը հասանելի չէ: Ամերիկուհի անունով հայտնի մի կին վարձել է պարտքերի մեջ խրված և փողի մեծ կարիք ունեցող Մարկին, որպեսզի նա գողանա դեղամիջոցը: Մարկը գողությունը գլուխ բերելու համար դիմում է իր մտերիմ ընկերներից մեկի պատանի որդու` Ալեքսի օգնությանը: Վերջինս սիրում է Լիզին` իր հասակակից մի աղջկա, բայց հրապուրվում է Աննայով` Մարկի երիտասարդ սիրուհով, որն ուզում է մնալ իր սիրած տղամարդու հետ:


Մրցանակներ
"Լուի Դելյուկ" մրցանակ, 1986, Բեռլինի ՄԿՓ, 1987 (Ալֆրեդ Բաուերի անվան մրցանակ, CICAE-ի մրցանակ` Պատվավոր հիշատակություն):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն