Ֆիլմեր

Լևան Կոգուաշվիլի

Վերադարձ
Լևան Կոգուաշվիլի

Լևան Կոգուաշվիլի (ծն. 1973)
Դպրոցն ավարտելուց հետո սկսել է ուսանել է Թբիլիսիի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բայց մեկ տարի անց Վրաստանում բռնկված քաղաքացիական պատերազմի պատճառով աշխատանքի է անցել որպես անկախ հեռուստատեսության լրագրող, իսկ հետագայում` որպես ռեժիսոր: Հեռուստատեսությունում երկու տարի աշխատելուց հետո ընդունվել է Մոսկվայի համառուսական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (ՎԳԻԿ), որտեղ նրան դասավանդել է հայտնի կինոռեժիսոր Մառլեն Խուցիևը: Ավարտելուց հետո Թբիլիսիում գովազդային, հեռուստատեսային և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է եղել: 2002-ին ընդունվել է Նյու Յորքի կինոյի դպրոցը, որտեղ ուսանելիս նկարահանել է կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր: 2008-ին վերադարձել է Վրաստան` իր առաջին գեղարվեստական ֆիլմը` "Փողոցային օրերը", նկարահանելու:

Ֆիլմացանկ

Լիր արքա (1998), 2 (1999), Բեթլեհեմ (2000), Վերականգնում (2002), Հայր և զավակ (2003), Տուն (2004), Պարտք (2005), Փոքրիկ թատրոն Վաշինգտոնում (2005), Վրացուհիներ (2008), Փողոցային օրեր (2010)

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն