Նորություններ

Ռեժիսորներ առանց սահմանների Արևելյան գործընկերության ծրագիր ՌԱՍ 6-րդ համատեղ արտադրության ֆորում

Վերադարձ 11 Հուլիսի 2012 16:27

Այսօր` հուլիսի 10-ին “Ոսկե ծիրան” Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում մեկնարկեց “Ռեժիսորներ առանց սահմանների” համատեղ արտադրության ֆորումը:

“Ռեժիսորներ առանց սահմանների” տարածաշրջանային 6-րդ համատեղ արտադրության ֆորումը տեղի կունենա հուլիսի 10-12-ը: Ծրագիրը նպատակ ունի աջակցել տաղանդավոր կինոռեժիսորներին և կինոարտադրությանը/համատեղ կինոարտադրությանը Արևելյան գործընկերության երկրներում, մասնավորապես` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:

Նախորդ հինգ տարիներին ՌԱՍ ֆորումը ներգրավել է ավելի քան 200 մասնակիցների: Ամեն տարի 12 անկախ նախագծեր են ներկայացվել ֆորումին և վերջիններիս ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել ստանալ ոլորտի մասնագետների հետ ինչպես անհատական, այնպես էլ խմբակային դասախոսությունները:

Համատեղ արտադրության ֆորումի 6-րդ մեկնարկը անկյունաքարային է ՌԱՍ նոր ծրագրի համար, որն իրականացվում է Եվրոպական Միության (ԵՄ) աջակցությամբ Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի միջոցով` “Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի կողմից: Ծրագրի գործընկերներն են INTERFILM-ը (Ուկրաինա), Պրոմեթեյ Կինոարվեստի Կենտրոնը (Վրաստան) և Ինտերնյուսը (INTERNEWS) (Հայաստան):

Ֆորումի առանցքային նպատակն է կառուցել միջսահմանային համագործակցություն Արևելյան գործընկերության տարածաշրջանի և Եվրամիության երկրների միջև: Այդ երկրների սկսնակ կինոգործիչները, ովքեր ներկայացրել են դեռևս զարգացման փուլում գտնվող լիամետրաժ խաղարկային ֆիլմերի ծրագրեր, մրցութային հիմունքներով հրավիրվել են մասնակցելու ՌԱՍ-ի եռօրյա ֆորում-դասընթացներին:

Դիմումների ընդունումը հայտարարվել էր մայիսի սկզբին և վերջնաժամկետն էր հունիսի 12-ը: Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Թուրքիայի ներկայացուցիչների 21 դիմումները վերանայվել և ընտրվել են հայաստանյան և միջազգային կինոյի մասնագետների կողմից:

Մասնակցելու են հրավիրված ներոնշյալ նախագծերը.

«Ուրիշ Դրախտ». ռեժ-Նանա Ջանելիձե, պրոդ.- Եկատերինա Ջոջուա(Վրաստան)
«Կիսանդրին». ռեժ. Միզգին Մուջե Արսլան, պրոդ. Սիրին Գուվեն (Թուրքիա)
«Ձեռքերը Վեր»
ռեժ. Կետի Մաչավարիանի, պրոդ. Սոպո Բազգաձե (Վրաստան)
«Ազատարարը».
ռեժ. Ալեքսանդր Կոլբիշև, պրոդ. Արմեն Գասպարյան (Բելոռուսիա, Հայաստան)
«Փշեր ու Վարդեր».
ռեժ. Ալլա Լիմանսկայա, Օլգա Կազակ, պրոդ. Վիչեսլավ Չեբոտար (Մոլդովա)
«Ցեղը».
ռեժ. Միրոսլավ Սլաբոշպիցկի, պրոդ. Իգոր Սավուչենկո (Ուկրաինա)
«Ռնգեղջյուր».
ռեժ. Օլեգ Սենցով, պրոդ. Օլգա Ժուրժենկո (Ուկրաինա)
«Զբոսանք Պարանի Վրայով».
ռեժ. Լևոն Մինասյան, պրոդ. Վարդան Հովհաննիսյան, Իննա Սահակյան, Աստղիկ Սայադյան (Հայաստան / Ֆրանսիա)
«Հարդենբերգի Ականատեսը».
ռեժ. Արամ Շահբազյան, պրոդ. Օֆելյա Հարությունյան (Հայաստան)

Եռօրյա ֆորումի օրակարգը կներառի կարճատև դասընթացներ ոլորտի ճանաչված դասախոսների և հրավիրված այլ անվանի բանախոսների մասնակցությամբ: Դասընթացը կապահովի ռեժիսորներին և պրոդյուսերների ընտրված ծրագրերի նորարարական հնարավորություններով համագործակցության և կարիերայի զարգացման համար: Օրակարգը կներառի նաև դասախոսների հետ մասնակիցների համար անհատական հանդիպումներ:

Ֆորումի երկրորդ օրը մասնակիցները հնարավորություն կստանան ՌԱՍ Գլխավոր Կոմիտեին` աշխարհի տարբեր երկրների միջազգային կինոփառատոների և ֆիլմերի ֆինանսավորմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացնել իրենց նախագծերը: Ներկայացումները (pitchings) մրցութային են, և լավագույն նախագիծը կարժանանա 5000 եվրոյի դրամական պարգևի: Եվս երկու դրամական պարգևներ 3,500 եվրոյի չափով կշնորհվեն Արևելյան գործընկերության տարածաշրջանում հանդուրժողականությանն ու համընդհանուր սոցիալական խնդիրներին վերաբերող կինոնախագծերի հեղինակներին: Դրամական պարգևների գերակա նպատակն է աջակցել զարգացման փուլում գտնվող նախագծերին, որոնք ֆիլմի մշակման փուլում ամենաբարդ փուլերից են, բայցև այն փուլն են, երբ արդեն ձևավորվում է ֆիլմի գեղարվեստական ձևը և բովանդակությունը:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն