Ֆիլմեր

Բնակավայր. անձնական գրառումներ

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2016
Ծրագիր Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Բնակավայր.  անձնական գրառումներ
Պրոդյուսեր(ներ) Էմիլիանո Դանտե
Ռեժիսոր Էմիլիանո Դանտե
Սցենարի հեղինակ(ներ) Էմիլիանո Դանտե
Օպերատոր Էմիլիանո Դանտե
Երաժշտությունը` Էմիլիանո Դանտե
Հնչյունային ձևավորող` Էմիլիանո Դանտե
Մոնտաժող` Էմիլիանո Դանտե
Նկարահանվել են` Պաոլո դե Ֆելիչեն, Ալեսսիո Դի Ջաննանտոնիոն, Էմիլիանո Դանտեն, Վալենտինա Սոկկորսին, Ջեմմա Ջուլիանին, Ռոբերտա Լուկրեցին
 

Սինոփսիս

Ֆիլմը Լ'Ակուիլա քաղաքում երկրաշարժից հետո շարունակվող կյանքի մասին է, ուստի երկրաշարժը ներկայացված է որպես առօրյա կյանքի փաստ, ոչ թե ցնցող լուր:  Պատմությունը 2009-ի վրանային ճամբարներից մեկի  երեք վրանակիցների մասին է: Նրանցից մեկը՝ Ալեսսիոն, որ ապօրինի հողակալ է եղել, դառնում է անշարժ գույքի գործակալ: Մյուսը՝ Պաոլոն, որ նախկինում փող էր վաստակում քաղաքի կենտրոնի իր բնակարանները վարձակալության տալով, քանի որ այլևս վարձու տալու բան չունի,  դառնում է նկարիչ: Երրորդ վրանակիցը՝ Էմիլիանոն,  հենց ռեժիսորն է: Նա նկարահանում է այս ֆիլմը երկրաշարժից հետո Բեռլուսկոնիի կառավարության կողմից անօթևանների համար կառուցվող տների օտար իրականության մասին: Էմիլիանոն բախվում  է այն իրողությանը, որ  դրանք «տեղ չեն», այլ ինքնությունից զուրկ վայրեր, որոնք կապ չունեն քաղաքի, ինչպես նաև տեղի պատմության ու մշակույթի հետ:

Մրցանակներ
Լավագույն լիամետրաժ ֆիլմ, Lo Spiraglio ԿՓ, Հռոմ, 2016, Լավագույն ֆիլմ, Ազգագրական ֆիլմերի Intimate Lens փառատոն, Կազերտա, Իտալիա, 2016, Լավագույն ռեժիսոր, Astidoc ԿՓ, Աստի, Իտալիա,  2015, Լավագույն ֆիլմ, Ճարտարապետությանն ու  քաղաքաշինությանը նվիրված ֆիլմերի ստամբուլյան ՄՓ, 2015, Լավագույն վավերագրական ֆիլմ, «Քլորոֆիլ»  ԿՓ, Գրոսսետո, Իտալիա,  2015, Հատուկ հիշատակում, Molise FF, Կազակալենդա, Իտալիա, 2015, Հատուկ հիշատակում, Աբրուցցոյի վավերագրական կինոյի փառատոն, Պեսկարա, Իտալիա, 2015, Հատուկ հիշատակում, Ջենովայի ԿՓ, 2015

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն