Ֆիլմեր

Սերժ Ավետիքյան

Վերադարձ
Սերժ Ավետիքյան

Սերժ Ավետիքյան (ծն. 1955, Երևան)
Կինոյի ու թատրոնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր: Մյոդոնի (Ֆրանսիա) դրամատիկական արվեստի բարձրագույն դպրոցում սովորելուց հետո 1971-ին մեկնել է Փարիզ, որտեղ աշխատել է դրամատիկական արվեստի բարձրագույն դպրոցի ուսանողների հետ: 1976-ին ստեղծել է թատերախումբ և մի շարք պիեսներ բեմադրել: Միաժամանակ հանդես է եկել կինոյում և հեռուստատեսությամբ: 1988-ին հիմնել է սեփական կինոընկերությունը: Որպես ռեժիսոր` նկարահանել է վավերագրական, կարճամետրաժ, միջին մետրաժի ֆիլմեր և երեք անիմացիոն ֆիլմ: ՙՇների կղզին՚ 2010-ին Կաննի կարճամետրաժ կինոնկարների մրցույթում արժանացել է ՙՈսկե արմավենու ճյուղի՚:

Ֆիլմացանկ
Սիրո պատմություն. Կոլոմբ և Ավետիս (1981, վավ.), Հետդարձ չկա (1992, վավ.), Ի±նչ են դարձել ընկերներս (1984, վավ.), Ես արևին լավ գիտեմ (1989), Բարև, պարոն (1992), Առաքելությունն իրագործված է (1993), Հինգերորդ երազանքը (1994, վավ.), Ցտեսություն, տիկին (1996), Պարոնայք, տիկնայք (1997), Lux aeterna (1999), Terra emota (2000), Կյանքի գիծը (2002), Իրինա Բրուք. վարակիչ երջանկություն (2003, վավ.), Ամուսնական սեր (2004), Մի գեղեցիկ առավոտ (2005, անիմ.), Մենք նույն ջուրն ենք խմել (2006, վավ.), Արդեն երիտասարդ ենք եղել (2008), Շների կղզին (2010, անիմ.), Շների պատմությունը (2011)

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն