Ֆիլմեր

Իշուկը Լահորում

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2008
Ծրագիր Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Իշուկը Լահորում
Ռեժիսոր Ֆարամարզ Քեյ-Ռահբեր
Սցենարի հեղինակ(ներ) Ֆարամարզ Քեյ-Ռահբեր
Օպերատոր Ֆարամարզ Քեյ-Ռահբեր
Երաժշտությունը` Քոլին Ուեբեր
Հնչյունային ձևավորող` Ֆարամարզ Քեյ-Ռահբեր, Ալեքս Ուոլեր
Մոնտաժող` Աքսել Գրիգոր
 

Սինոփսիս

1990-ականների վերջին ավստրալիացի մի տիկնիկավար գործընկերոջ հետ ուղևորվում է Պակիստան` Լահորում կայանալիք փառատոն: Այդ տասն օրվա ընթացքում երիտասարդ Բրայանը, որ ազատամիտ ծնողների դաստիարակություն է ստացել, սիրահարվում է 17-ամյա Ամբերին` մուսուլմանուհու: «Պոեզիան այն է, երբ նայում ենք մեկմեկու»,- բացատրում է նա մեծ հուզմունքով: Բրիսբեյն վերադառնալուն պես` Բրայանն սկսում է իսլամ ուսումնասիրել և նույնիսկ դավանափոխ է լինում: Աամիրը, ինչպես նա անվանակոչվում է այդուհետ, ուզում է ամեն գնով ամուսնանալ սիրած աղջկա հետ: Իրենց հանդիպումից երկու տարի անց Բրայանը վերջապես կարողանում է բավականաչափ փող տնտեսել Ամբերի մոտ` Լահոր մեկնելու և աղջկա ծնողներից նրա ձեռքը խնդրելու համար: Պարզվում է` տարբեր մշակույթների շփումն ավելի դժվար է, քան Բրայանն սպասում էր: Թյուրըմբռնումը, ինչպես և սոցիալական ու մշակութային տարբերությունները, բարդացնում են հարցը, թեև բոլոր կողմերը ջանք չեն խնայում ամուսնությունը հնարավոր դարձնելու համար:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն