Նորություններ

Զոհվել է Թեո Անգելոպուլոսը

Վերադարձ 26 Հունվարի 2012 13:13
Կյանքի 77-րդ տարում դժբախտ պատահարից նկարահանման հրապարակում զոհվեց համաշխարհային կինոյի մեծերից մեկը` հույն ռեժիսոր Թեոդորոս Անգելոպուլոսը: Թեո Անգելոպուլոսը "Ոսկե ծիրան" կինոփառատոնի պատվավոր հյուրն էր 2010 թվականին: Այդ տարի տեղի ունեցավ Մաեստրոյի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը եւ նրան հանձնվեց "Փարաջանովյան Թալեր" մրցանակը` համաշխարհային կինոյում մեծ վաստակի համար:
Մենք ջերմությամբ ենք վերհիշում նրա խորը դատողությունները վարպետության դասի ժամանակ, իսկական մեծերին հատուկ համեստությունը, անկեղծ հետաքրքրությունը Հայաստանի եւ հայ մշակույթի հանդեպ: Նա աշխատում էր որքան հնարավոր է շատ շրջել եւ շատ բան տեսնել, միգուցե թաքուն միտք ունենեալով օրերից մի օր ֆիլմ նկարահանել Հայաստանում: Ավաղ, ճակատագիրն այլ կերպ ցանկացավ:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն