Նորություններ

"Ոսկե ծիրաան" 1-ին կինոփառատոնում իմ ֆիլմի ցուցադրումն անցավ կիսադատարկ դահլիճում,- խոստովանեց կինոռեժիսոր Աննա Մելիքյնը

Վերադարձ 19 Հուլիսի 2008 18:24
"Ոսկե ծիրաան" 1-ին կինոփառատոնում իմ ֆիլմի ցուցադրումն անցավ կիսադատարկ դահլիճում,- խոստովանեց կինոռեժիսոր Աննա Մելիքյնը Հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպեցին "Ջրահարսը" ֆիլմի կինոռեժիսոր Աննա Մելիքյանը և ֆիլմի գլխավոր դերակատար Եվգենի Ցիգանովը: Աննա Մելիքյանի "Ջրահարսը" ֆիլմը ցուցադրվեց լեփ լեցուն դահլիճում` արժանանալով հանդիսատեսի հիացմունքին: "Ջրահարսը" մասնակցել է մի շարք փառատոնների և արժանացել մրցանակների և լավագույն գնահատականների : "Ջրահարսը" Աննա Մելիքյանի երկրորդ լիամետրաժ ֆիլմն է: Առաջինը`"Մարսն" էր, որը մասնակցել է "Ոսկե ծիրան" 1-ին կինոփառատոնին` Հայկական համայնապատկերի շրջանակներում: "Իմ ֆիլմերը ոչ թե ստացվում են, այլ հասունանում",-ասաց Աննա Մելիքյանը: "Ջրահարսը" շուրջ 4 տարվա որոնումների արդյունք է: "Ֆիլմն ինքնակենսագրական չէ, բայց շատ անձնական է",- ասաց երիտասարդ կինոռեժիսորը:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն