
Հատուկ նշաններ
ՎերադարձՄասնակցության տարեթիվ | 2009 |
Ծրագիր | Հետահայաց ցուցադրություններ |
Ռեժիսոր | Եժի Սկոլիմովսկի |
Սցենարի հեղինակ(ներ) | Եժի Սկոլիմովսկի |
Օպերատոր | Վիտոլդ Միցկևիչ |
Նկարիչ | Եժի Սկոլիմովսկի |
Երաժշտությունը` | Քշիշտոֆ Սադովսկի |
Հնչյունային ձևավորող` | Յան Չերվինսկի |
Մոնտաժող` | Հալինա Գրոնեկ |
Նկարահանվել են` | Եժի Սկոլիմովսկի, Էլժբետա Չիժևսկա, Անջեյ Զարնեցկի |
Սինոփսիս
24-ամյա Անջեյ Լեշչիցը, աչքերը լայն բաց, պառկած է մի աղջկա կողքին: Հանկարծ նա վեր է կենում, կամացուկ դուրս գալիս սենյակից, չի ուզում արթնացնել որևէ մեկին, ոչ էլ նկատվել նրանց կողմից: Ելնում է փողոց և աննպատակ դեգերում քաղաքի մութ փողոցներում: Լույսը բացվում է: Անջեյը ներկայանում է զինկոմիսարիատ: Որպես ուսանող զինծառայությունից ազատվելու լիակատար իրավունք ունի, բայց ուզում է հնարավորինս շուտ զորակոչվել, նույնիսկ` անհապաղ: Շուտով` առավոտյան ժ. 9-ին, պիտի մեկնի: Անջեյն ընդամենը մի քանի ժամ ունի իրերը հավաքելու, ընկերներին հրաժեշտ տալու, թերևս ինչ-ինչ կարևոր գործեր կարգավորելու համար: Մի քանի ժամից երկամյա ծառայության կգնա: Նա վերադառնում է այն երիտասարդ կնոջ մոտ, որին մերթընդմերթ իր կինն է կոչում, թեև գուցե ոչինչ չգիտի այդ կնոջ մասին, և ոչ էլ կինը որևէ բան` նրա մասին: Անջեյը մտնում է իրենց տուն, որը գուցեև բնավ էլ իրենց տունը չէ, մտադիր է իր պիտույքները վերցնել, բայց պիտույքներ ունի±: Դեռ որոշ ժամանակ կա, որը գուցե շատ է կամ քիչ: Ինչո±ւ նա պետք է թեքվի աջ` ձախ թեքվելու փոխարեն, ինչո±ւ պետք է խոսի այս մարդկանց հետ և ոչ թե մյուսների: Ինչո±ւ է այս աղջկան հանդիպում հիմա` երկու տարի ուշ կամ երկու տարի շուտ: Ինչո±ւ է մարդ հույսը կորցնում: Ինչպե±ս կարող է նա վերագտնել այդ հույսը, ինչպե±ս կարող է շահել կամ տանուլ տալ կյանքում:
Մրցանակներ
Ուսանողական ֆիլմերի կինոփառատոնի մրցանակ, 1964, լավագույն ռեժիսորական աշխատանք ("Հեշտ հաղթանակի" հետ միասին, Արնհեմի ՄԿՓ, 1965), լեհ կինոքննադատների "Վարշավյան ջրահարս" մրցանակ: