Ֆիլմեր

Փեո Օքե Հոլմքվիսթ, Սյուզան Խարտալյան

Վերադարձ
Փեո Օքե Հոլմքվիսթ, Սյուզան Խարտալյան

Սյուզան Խարտալյան (ծն. 1956, Բեյրութ, Լիբանան)

Անկախ կինոռեժիսոր  և սցենարիստ: Լրագրություն է ուսանել Բեյրութում և Փարիզում, լրագրող  աշխատել Փարիզում մինչև 1985-ը, երբ սկսեց կինոյով զբաղվել:  1988-ին նկարահանել է «Վերադարձ դեպի Արարատ» ֆիլմը` կինոյի պատմության մեջ առաջին լիամետրաժ վավերագրական աշխատանքը Հայոց ցեղասպանության մասին: ‎Ֆիլմը` որպես լավագույն շվեդական կինոնկար, արժանացել է «Ոսկե բզեզ» մրցանակի, որը «Օսկարի» համարժեքն է Շվեդիայում:  Խարտալյանն իր գործերում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի պատերազմին, այս թեմայով երկու կինոնկար  ստեղծել: Դեռ 1989-ին նա նկարահանել է առաջին արտասահմանյան վավերագրական ֆիլմը («Գաղտնի պատերազմ Խորհրդային Միությունում») Արցախի ազատամարտի մասին, երբ շարժումը սաղմնային վիճակում էր: 2002-ին ասպարեզ եկած «Ո՞ւր է իմ հաղթանակը»` պատերազմի կին և տղամարդ հերոսների մասին, պատկերում է նրանց հետպատերազմյան կյանքը: Խարտալյանը նաև Թաֆթի համալսարանի Ֆլեչեր դպրոցի միջազգային իրավունքի և դիվանագիտության մագիստրոսի աստիճան ունի, որպես հոդվածագիր աշխատակցում է տարբեր հանդեսների: Ավելի քան 20 ‎ ֆիլմ է նկարահանել, որոնք ցուցադրվել են ԱՄՆ-ում և Եվրոպայում:

 

Ֆիլմացանկ (ընտրանի)
երադարձ դեպի Արարատ (1988) Գաղտի պատերազմ Խորհրդային Միությունում (1989), Անապահով հող (1993), Ղազայի առյուծը (1996), Նրա հայ արքայազնը (1997), Ափիոնից մինչև քրիզանթեմներ (2000), Ո՞ւր է իմ հաղթանակը (2002), Զզվում եմ շներից (2005), Անհեթեթություն (2006), Երիտասարդ Ֆրոյդը Ղազայում (2009), Տատիկին դաջվածքները (2011):

Փեո Օքե Հոլմքվիսթ, Սյուզան Խարտալյան

Փեո Օքե Հոլմքվիսթ (ծն. 1947, Քրիսթիանսթադ)
Ուսանել է Քրիսթեր Սթրյոմհոլմի լուսանկարչական դպրոցում: Սկզբնապես աշխատել է որպես լուսանկարիչ եւ օպերատոր: 1975-ից անկախ վավերագրող եւ պրոդուսեր է: 1992-ից Շվեդիայի ազգային կինոդպրոցի` Դրամատիկական ինստիտուտի փաստագրության բաժնի պատասխանատուն է: 1995 - 1999 թթ. եղել է Եվրոպական փաստագրական ցանցի նախագահը: Նկարահանել եւ արտադրել է ավելի քան 50 փաստագրական կինոնկար: Այժմ Ստոկհոլմի Դրամատիկական ինստիտուտի պրոֆեսորի ասիստենտ է:

Ֆիլմոգրաֆիա
Սահմանին (1969), Երկար շղթա (1971), Բոյկոտ (1975), Երուսաղեմի ճակատամարտը (1979), Դանի հիշատակին (1982), Ռաշեդիյեի ավերածության երեք օրը (1982), Գազայի գետտոն (1984)

Սյուզան Խարտալյանի հետ`
Արարատի վերադարձը (1988), Հաղորդում Լեռնային Ղարաբաղից (1990), Երեխաների Բեյրութը (1990), Նորից արի, Գաբի (1991), Նրանք թակեցին մեր դուռը (1991), Անապահով հող (1993), Գազայի առյուծը (1996), Նրա հայ ասպետը (1997), Հաշիշից մինչեւ քրիզանթեմներ (2000), Բառեր եւ քարեր` Գազա (2000), Որտե՞ղ է իմ հաղթանակը (2002):

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն