Նորություններ

Հայաստանում Վավերագրական սցենարների դասընթացը ավարտված է

Վերադարձ 23 Դեկտեմբերի 2011 12:07
Հայաստանում Վավերագրական սցենարների դասընթացը ավարտված է Եվրոպական միության կողմից ֆինանսավորված Eurasiadoc ծրագիրը Ռեժիսորներ առանց սահմանների ծրագրի հետ առաջին անգամ համատեղ կազմակերպեցին Վավերագրական սցենարների դասընթաց Հայաստանում, նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 11-ը: Դասընթացը անցկացվեց ձնառատ լեռներով շրջապատված Աղվերանում: Ֆրանսիացի փորձագետների կողմից ընտրված 9 հայ և վրացի մասնակիցներ համատեղ քննարկեցին իրենց գաղափարները և ներկայացրեցին բարդությունները:
Դասընթացը ղեկավարում էին Ժան-Մարի Բարբը ¥պրոդյուսեր¤ և Ժակ Դեշամբը ¥ռեժիսոր¤:
Կինոնախագծերն էին`
1. Ես եմ, Մարիամ Չաչիա, Վրաստան;
2. Իրեր, Նինո Գոգուա, Վրաստան;
3. Ներքին թաղամաս, Սեդա Գրիգորյան, Հայաստան;
4. Երբ այլևս երիտասարդ չես, Ցիրա Գվասիալա, Վրաստան;
5. Արտակարգ դրություն`սեր, Հայնուշ Ջանանյան, Հայաստան;
6. Քայլեր օդում, Լալի Քիքնավելիձե, Վրաստան;
7. Կհանդիպենք Չեչնիայում, Ալեքսանդր Քվատաշիձե, Վրաստան;
8. Մեր ատլանտիսը, Արթուր Սուքիասյան, Հայաստան;
9. Հասած նռների ժամանակը, Արթուր Սարգսյան, Հայաստան:

Չեչենական պատերազմից Օսեթական պատերազմ, ԽՍՀՄ փլուզումից ազգային վերականգնում, Հայաստանից սփյուռք, գաղթականներից երգի բառեր; նախագծերը անցնում են պատմության և մի շարք տարածքների միջով և ներկայացնում են տարբեր իրադարձությունների ազդեցությունը կովկասյան ժողովուրդների վրա:
Դասընթացը բավականին արդյունավետ էր: Սա դեռևս Ոսկե Ծիրան երևանյան միջազգային կինոփառատոնի և Eurasiadoc ծրագրի համագործակցության սկիզբն է: Վերջինս միտված է ցուցաբերելու անհրաժեշտ աջակցությունը Կովկասում նորահայտ կինոգործիչներին` ներկայացնելով եվրոպական հիմնադրամները և ծանոթացնելով միջազգային պրոդյուսերների հետ:
Այս համագործակցությունը կշարունակվի Ոսկե Ծիրան 9-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում, որը տեղի է ունենալու հուլիսի 8-15-ը:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2023 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն