Նորություններ

«Ոսկե ծիրան»-ի ծրագիրը այժմ արդեն բջջային ցանցում (mobile application)
Վերադարձ 05 Հուլիսի 2012 15:48"Ոսկե ծիրան" Երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնն ուրախ է հայտարարել, որ այս տարի առաջին անգամ փառատոնի ցուցադրությունների ծրագիրը հասու կլինի նաև բջջային ցանցում. մշակվել է հատուկ բջջային ծառայություն (mobile application), որը կընդգրկի փառատոնային ցուցադրությունների ամբողջական ծրագիրը` ներառյալ ցուցադրվող ֆիլմերի օրը, ժամը, վայրը, ինչպես նաև ֆիլմի մասին հակիրճ տեղեկատվություն: Ծրագիրը ներառում է նաև հիշեցման ծառայություն, որի միջոցով հնարավոր կլինի նշել նախընտրած ֆիլմը և ծրագրային հաղորդագրությամբ ցուցադրությունից մոտ երկու ժամ առաջ ստանալ հիշեցումը: Ծրագիրը կգործի Android և IOS (apple) բջջային համակարգերի համար: Ի դեպ, Android համակարգի ծրագիրն արդեն հնարավոր է բեռնել: Apple-ի ծրագիրը` շուտով (կտեղեկացնենք լրացուցիչ):
Փառատոն
Ծրագրեր
Պարգևներ և ժյուրիներ
Մամուլ
Հովանավորներ