Ֆիլմեր

Բարի լույս

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2016
Ծրագիր Հայկական համայնապատկեր

Բարի լույս
Պրոդյուսեր(ներ) Շուշանիկ Արևշատյան
Ռեժիսոր Աննա Արևշատյան
Սցենարի հեղինակ(ներ) Սևադա Գրիգորյան
Օպերատոր Պավել Դիլլուս
Նկարիչ Սեդրակ Վելիկոդնի
Հնչյունային ձևավորող` Արտակ Ասիրյան, Արման Պարսամյան, Գևորգ Շահնազարյան
Մոնտաժող` Տիգրան Բաղինյան
Նկարահանվել են` Արայիկ Դարբինյան, Արսեն Կարապետյան, Աշոտ Չթչյան, Արեն Սողոյան, Դավիթ Գասպարյան
 

Սինոփսիս

Երբեմն ամենակարևոր պատասխաններն այնտեղ են, որտեղ մանկական հիշողությունները բախվում են ինքդ քեզ բացահայտելու և ընդունելու հետ: Խճճվելով ինքն իր մեջ՝ Արշակը պատասխաններ է փնտրում մանկության հուշերում: Նա այնքան մոտ է ինքն իրեն ընդունելուն, որքան մոտ է շջապտույտներով վազքին: Ի՞նչ կընտրի նա, և ինչպե՞ս պիտի 90-ականների մասին հիշողությունները սահմանեն նրա կյանքը: Պատմությունը լրագրողի մասին է, որը մասնագիտական հակամարտության մեջ է այն հեռուստաընկերության հնազանդ և ստրկացած վարչակազմի հետ, որտեղ աշխատում է: Կորցնելով աշխատանքը՝ նա համակվում է անկարողության և մեղքի զգացումով իր ընտանիքի առջև: Կինն անդադար փորձում է համոզել, որ արտագաղթեն, ինչը նրան ստիպում է վերջնական որոշում կայացնել: Սա հեշտ որոշում չէ, այնպես որ նա պետք է հակադրվի սեփական ես-ին. այն սկզբունքները, որոնցով առաջնորդվել է ամբողջ կյանքում, փլվել են, իսկ ապագան անորոշ և մշուշոտ է: Հորը տեսնելու սուր ցանկությունը նրան տանում է սահմանային այն գյուղը, որտեղ ապրում է հայրը: Ծնողների տան ճանապարհին երևան են գալիս նրա մանկության հուշերը 90-ականների դժվարին ժամանակների մասին, երբ Հայաստանը պատերազմի մեջ էր: Առերեսումը սեփական անցյալի հետ օգնում է նրան վերագտնել իրեն և ճիշտ որոշում կայացնել:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն