Նորություններ

Սիրո "Օազիս" Ոսկե ծիրանում

Վերադարձ 12 Հուլիսի 2007 15:27
Կորեական մեծանուն ռեժիսոր Չան-դոն Լիի ֆիմերի հետահայաց ցուցադրությունը
բացվեց հուլիսի 11-ին “Մոսկվա” կինոթատրոնում: Ռեժիսորին հայ հանդիսատեսին ներկայացրին փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և հայտնի կինոքննադատ Պետեր վան Բուերենը:
“Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել համաշխարհային կինոյի դասականներից մեկին, ռեժիսորի, ով ունի իր ուրույն ձեռագիրը, իր ուրույն կինոլեզուն և իր ուրույն տեղը Մեծ Արվեստում”,-ասաց Հ. Խաչատևյանը:
Պետեր վան Բուերենը խոսեց Չան-դոն Լիի արվեստի մասին. “Կարևոր է, որ դուք իմանաք, որ նախքան ռեժիսոր դառնալը Լին գրող էր, քանի որ այն ոճը, որով նա պատմում է պատմությունը, շատ նման է գրողի ոճի: Նա երկար ժամանակ է ծախսում իր հերոսներին կերտելու համար, այնուհետև ֆիլմն կարծես ինքն իրեն է զարգանում”:
Առաջին անգամն է, որ Հայաստանում կորեական ֆիլմ էր ցուցադրվում և թե ռեժիսորը, թե քննադատ Պետեր վան Բուերենը արտահայտեցին իրենց ուրախությունը այդ առիթով:
“Օազիսը” Չան-դոն Լիի երրորդ ֆիլմն է, որի համար Վենետիկի փառատոնում նա արժանացել է ռեժիսորական մրցանակին, իսկ գլխավոր հերոսուհին լավագույն դերասանուհու մրցանակին:
Ինչպես Պետեր վան Բուերենը ասաց. “Ինչ-որ իմաստով “Օազիսը” սիրո պատմություն է, բայց պատմություն, որը զարգանում է ամենաարտառոց պայմաններում ու ամենատարօրինակ մարդկանց միջև”: Հերոսները հասարակության կողմից մերժված մարդիկ են. երիտասարդը մտավոր հետամնաց է, իսկ աղջիկը անդամալույծ է: Ֆիլմը ևս մեկ անգնահատելի արժանիք ունի. այն մարդկանց հանդուրժողականության կոչ է անում:
Հայ հանդիսատեսը խորապես տպավորված էր այս հուզիչ ֆիլմից, ինչի լավագույն հավաստումը Ռուբեն Հախվերդյանի խոսքերն են ֆիլմի ավարտից հետո. “Ես 56 տարեկան եմ, բայց առաջին անգամ կյանքումս սիրո մասին ֆիլմ դիտեցի”:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն