Նորություններ

2011թ-ի նոյեմբերի 19-21-ը ''Ոսկե ծիրանն անիվների վրա'' կինոփառատոնը 5-րդ անգամ այցելեց Արցախ՝ կինոցուցադրություններ կազմակերպելով Ստեփանակերտում և Շուշիում: Ֆիլմացանկում ընդգրկված էին ''Ոսկե ծիրան'' 8-րդ կինոփառատոնի ֆիլմերից լավագույնները և մրցանակակիրները: Ցուցադրվեցին 9 ֆիլմ՝ խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ: Փառատոնի բացումը միաժամանակ տեղի ունեցավ Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում և Շուշիի ''Նարեկացի'' արվեստի կենտրոնում:
«Ոսկե ծիրանն անիվների վրա» կինոփառատոնը Արցախում իրականացվեց ԼՂՀ Մշակույթի և Երիտասարդության հարցերի նախարարության, ''Փյունիկ'' մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի, ''Արցախ Բրենդի Կոմպանի''-ի աջակցությամբ:
''Ոսկե ծիրանն անիվների վրա'' կինոփառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Տեսանյութը՝ "Кавказский Узел" ինտերնետային անկախ լրատվամիջոցի:

Փառատոն
Ծրագրեր
Պարգևներ և ժյուրիներ
Մամուլ
Հովանավորներ