Նորություններ


Փառատոնային առաջին օրը կեսօրից հետո շարունակվեց “Ոսկե ծիրանի” ամենագեղեցիկ ավանդույթներից մեկով` Ծիրանօրհնեքի արարողությամբ, որը տեղի ունեցավ Երևանի Սբ.Զորավոր եկեղեցում: Յուրատեսակ տոնին մասնակցեցին ինչպես Հայաստանցի, այնպես էլ օտարազգի հյուրերը:
Իսկ արդեն երեկոյան կայացավ թերևս ամենակարևոր իրադարձությունը`բացման արարողությունը: “Մոսկվա” կինոթատրոնի բակում ընթացող “Կարմիր գորգի” երթին հաջորդեց բացման հանդիսությունը, որի շրջանակներում ոչ միայն հանդիսատեսին ներկայացվեցին փառատոնի մրցութային ֆիլմերը և ժյուրիի կազմը, այլև տեղի ունեցավ “Փարաջանովյան թալեր” երկու մրցանակների շնորհման արարողությունը փառատոնի` այս տարվա երկու պատվավոր հյուրերին. “Փարաջանովյան թալեր” շնորհվեց իսպանացի հռչակավոր ռեժիսոր Վիկտոր Էրիսեին: “Փարաջանովյան թալերը” շնորհվեց նաև վրաց անվանի ռեժիսոր Էլդար Շենգելայային: Մրցանակը հանձնեց փառատոնի արդեն բազմամյա բարեկամ և միշտ սպասված հյուր կինոռեժիսոր Ռոման Բալայանը:
Փառատոնի տնօերն Հարություն Խաչատրյանը և Փառատոնի գլխավոր հովանավոր “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության գլխավոր տնօերն Ռալֆ Յիրիկյանը հայտարարեցին “Ոսկե ծիրան” Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը, որին հաջորդեց Համո Բեկնազարյանի “Շոր և Շորշոր” կատակերգության ցուցադրությունը: 1926թ. ստեղծված ֆիլմը հանդիսատեսին ներկայացվեց թարմ շնչով` Վահագն Հայրապետյանի և իր ջազ խմբի կենդանի երաժշտական ձևավորմամբ, ինչը, ի դեպ, մշակվել էր հատուկ այս արարողության համար:
Բացման հանդիսությունը վարեց ֆրանսահայ դերասան Ժիրայր Բաբազեանը:
Փառատոն
Ծրագրեր
Պարգևներ և ժյուրիներ
Մամուլ
Հովանավորներ