Ֆիլմեր

Տրյուֆո, Ֆրանսուա

Վերադարձ

Տրյուֆո, Ֆրանսուա

Ֆրանսուա Տրյուֆո (Ծնվել է 06.02.1932, Փարիզում, Ֆրանսիա, մհացել է 21.10.1984, Նյուլի-սըր-Սենում, Հոտ-դը-Սեն, Ֆրանսիա: )
1947թ.-ին 15 տարեկանում հիմնում է կինոակումբ և հանդիպում Անդրե Բազինին` ֆրանսիական քննադատին, որը դառնում է նրա համախոհը: 1953թ-ին "Les Cahiers du Cinema” –ում հրատարակում է կինոյի մասին իր առաջին քննադատական հոդվածները: Այս ամսագրում Տրյուֆֆոն, իր որոշ ընկերների պես մեծապես ոգևորված, դառնում է իրենց կողմից “հեղինակային իրավունք” կոչվածի պաշտպանը: 1954թ.-ին Տրյուֆֆոն նկարահանում է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը: Երկու տարի անց` 1956թ.-ին, որպես օգնական աշխատում է Ռոբերտո Ռոսելլինիի հետ նրա` հետագայում կիսատ թողնված մի քանի նախագծերում: 1957թ.-ին Տրյուֆֆոն հիմնադրում է իր սեփական "Les Films du Carrosse" կինոընկերությունը: Նույն թվին է նկարահանումնաև կինոյում իր ստեղծագործության առաջին լուրջ քայլը համարվող “Չարաճճիներ” (1957) ֆիլմը: Հաջորդ մեծ շրջանը սկսվում է 1959թ.-ին. նրա առաջին լիամետրաժ “400 հարված” ֆիլմի հսկայական հաջողությունը դնում է Նոր Ալիքի սկիզբը, որը Ֆրանսիայում ֆիլմեր նկարահանելու նոր ձև էր:
1959թ.-ից մինչ իր մահը Ֆրանսուա Տրյուֆֆոյի կյանքն ու ֆիլմերը միախառնվում են: Տրյուֆֆոն ֆրանսիացի երբևէ ամենահայտնի ու հաջողված ռեժիսորն է: Նրա հիմնական թեմաներն էին կիրքը, կանայք, մանկությունն ու հավատարմությունը:

Ֆիլմոգրաֆիա
Այցելություն (1955), Չարաճճի երեխաները (1957), 400 հարված (1959), Կրակել դաշնակահարին (1960), Տխուր պարկը (1960), Ջրի պատմությունը (1961), Անտուան և Կոլետ (1962), Ժյուլ և Ժիմ (1962), Սեր քսան տարեկանում, (1962), Փափուկ Մաշկը, (1964), 451 ըստ Ֆարենհայտի (1966), Հարսնացուն Սևազգետ էր (1968), Գողացված համբույրներ (1968), Միսսիսսիպպիի ջրահարսը (1969), Վայրի երեխան (1970), Ընտանեկան օջախ (1970), Երկու անգլուհիներ (1971), Ինձ պես սիրունիկ (1972), Ամերիկյան գիշեր (1973), Ադել Հյուգոյի պատմությունը (1975), Գրպանի Փող (1976), Տղամարդը, որ սիրում էր կանանաց (1977), Կանաչ սենյակը (1978), Փախած սեր (1979), Վերջին մետրոն (1980), Հարևանուհին (1981), Վերջապես` կիրակի (1983):

 

 

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2023 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն