Մամուլ

Հավատարմագրում

Հարգելի լրագրողներ,

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ երևանյան միջազգային կինոփառատոնի մամուլի կենտրոնը սկսում է փառատոնը լուսաբանել ցանկացող լրագրողների հավատարմագրումը: Փառատոնն այս տարի կկայանա հուլիսի 9-16-ը Երևանում։

Հավատարմագրվել կարող են.

• տպագիր մամուլի լրագրողներ
• ռադիո/հեռուստալրագրողներ
• լուսանկարիչներ և ֆոտոլրագրողներ
• էլեկտրոնային լրատվամիջոցների թղթակիցներ
• լրատվական ծառայությունների լրագրողներ
• անկախ լրագրողներ

Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

• լրագրողների հավատարմագրման հայտ, որ կարելի է ներբեռնել այստեղից, կամ կարող եք այն ստանալ Ձեր էլ. հասցեով` համապատասխան խնդրանքի դեպքում
• մեկ անձնագրային չափի լուսանկար
• լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի երաշխավորագիր` նշելով լրագրողի (անհրաժեշտության դեպքում նաև օպերատորի կամ լուսանկարչի) անուն ազգանունը, նաև փառատոնի նյութերը հրապարակելու/թողարկելու համաձայնություն
• անցած փառատոնի լուսաբանման առնվազն 2 նյութ (առաջին անգամ հավատարմագրվողների համար` արվեստի կամ մշակույթի վերաբերյալ 2 հոդված/ռեպորտաժ)

Հավատարմագրված լրագրողն իրավունք է ստանում.

• ստանալ փառատոնի մամուլի կենտրոնի ողջ տեղեկատվությունը և օգտվել մամուլի ծառայություններից
• ազատ մուտք բոլոր մամլո ասուլիսներին և լրատվամիջոցների համար նախատեսված միջոցառումներին
• հարցազրույցներ փառատոնի մասնակիցների, հյուրերի, ժյուրիի անդամների հետ (նախապես արված պայմանավորվածության համաձայն)

Հավատարմագրման ամբողջական հայտերն անհրաժեշտ է ուղարկել press@gaiff.am էլ հասցեով կամ անձամբ ներկայացնել ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-ի գրասենյակ` Մոսկովյան 3 հասցեում։

Հավատարմագրման հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 15-ն է, այս ամսաթվից հետո ստացված որևէ հայտ չի ընդունվելու։

Հաստատում

Երբ Ձեր ամբողջական հայտը ընդունվի և հաստատվի, փառատոնի մամուլի կենտրոնը կտեղեկացնի այդ մասին և կապահովի մանրամասներ, թե ինչպես կարող եք վերցնել Ձեր հավատարմագրման քարտը։ Խնդրում ենք փառատոնի մամուլի ծառայությանը տեղյակ պահել Ձեր տվյալների հնարավոր փոփոխությունների մասին, որպեսզի կապ պահպանելիս խնդիրներ չառաջանան։


Հարգանքով,

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ
Երևանյան միջազգային կինոփառատոնի
Մամուլի կենտրոն
Հասցեն` Երևան 0001
Մոսկովյան 3
հեռ./ֆաքս (+374 10) 521042

+37499620860
www.gaiff.am
e-mail: press@gaiff.am

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն