Ֆիլմեր

Հրայր Ավետիսյան

Վերադարձ
Հրայր Ավետիսյան

Հրայր Ավետիսյան (ծնվ. 1971, Ստեփանակերտ)
1993-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գրաֆիկական դիզայնի բաժինը: 1991-ից կամավոր մասնակցել է Արցախի ազատագրական շարժմանը: 1996-ին աշխատանքի է անցել Հրազդանի հեռուստատեսությունում, միաժամանակ` մասնակցել Internews-ի օպերատորական և ռեժիսորական որակավորման դասընթացին: Նույն թվականին մեկնել է Ֆրանսիա և երկու ամիս աշխատել մասնավոր հեռուստատեսությունում: 1996-ից աշխատել է Արցախի Հանրային հեռուստատեսությունում` որպես ռեժիսոր, 2000-ից` գլխավոր ռեժիսոր: 1999-2000 թթ. զբաղեցրել է Ստեփանակերտի քաղաքապետարանի լրատվական ծառայության պետի պաշտոնը: Կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության ասպարեզում երկու անգամ (2005, 2008) արժանացել է Եղիշեի անվան պետական մրցանակի:

Ֆիլմոգրաֆիա
Ցավ, Գթասրտության ժամանակը, Սպասում, Սպասեք մեզ, Քաղաք, Գանձասար, Կար-չկար մի տղա, Հպարտություն, որի անունն է Արցախ, Թերթելով պատմության էջերը, Ինքնահաստատում, 88-ի արձագանքները:

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն