Ֆիլմեր

Դընի Կոտե

Վերադարձ
Դընի Կոտե

Դընի Կոտե (ծն. 1973, Նյու Բրունսվիք, Կանադա)
1997-ից ի վեր նկարահանել է 15 կարճամետրաժ ֆիլմ, որոնք ցուցադրվել են բազմաթիվ միջազգային փառատոներում: Լրագրող և կինոգետ Կոտեն 2005-ին նկարահանել է իր առաջին խաղարկային ֆիլմը` «Լողացող պետությունները», որը «Ոսկե ընձառյուծ» է նվաճել Լոկառնոյի հեղինակավոր ՄԿՓ-ում: Դրան հաջորդել է Անկախ կինոյի մեծ մրցանակը Հարավային Կորեայում` Չոնչուի ՄԿՓ-ում: «Լողացող պետությունները» ցուցադրվել է ավելի քան 25 միջազգային կինոֆորումներում: Կոտեի երրորդ` «Այն ամենը, ինչ նա ուզում է» խաղարկային ֆիլմը 2008-ին ռեժիսորական աշխատանքի համար «Արծաթե ընձառյուծի» է արժանացել Լոկառնոյում: «Մարմինների» անդրանիկ ցուցադրությունը կայացել է Կաննում 2009-ին, իսկ 2010-ին Կոտեն Չոնչուի թվային նախագծի շրջանակներում ներկայացրեց իր «Թշնամու սահմանները» աշխատանքը: «Քերլինգը» նրա հինգերորդ խաղարկային ֆիլմն է:

Ֆիլմացանկ
Լողացող պետություններ (2005), Մեր անձնական կյանքը (2007), Այն ամենը, ինչ նա ուզում է (2008), Մարմիններ (2009), Թշնամու սահմանները (2010), Քերլինգ (2010)

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն