Ֆիլմեր

Աննա Մելիքյան

Վերադարձ
Աննա Մելիքյան

Աննա Մելիքյան (ծն. 1976, Բաքու)
Սցենարիստ և ռեժիսոր: Մեծացել է Երևանում, 1994-ին` տեղափոխվել Մոսկվա, որտեղ սովորել է կինոինստիտուտում (ՎԳԻԿ, Սերգեյ Սոլովյովի եւ Վալերի Ռուբինչիկի արվեստանոց): 2001-ին որպես փորձնակ Գերմանիայում մասնակցել է մի շարք ֆիլմերի ստեղծմանը: 2002-ին ուսումն ավարտելուց հետո սկսել է աշխատել հեռուստատեսությունում: 2004-ին նկարահանած առաջին խաղարկային ֆիլմը` «Մարսը», մեծ դրվատանքի է արժանացել: «Ցպահանջ» աշխատանքը Մելբուռնի միջազգային կինոփառատոնում ստացել է Մելբուռն քաղաքի մրցանակը` որպես լավագույն կարճամետրաժ փորձարարական ֆիլմ:

Ֆիլմոգրաֆիա
Անդանտե (1998, կ/մ), Թռանք (1999, կ/մ), Ցպահանջ (2000, կ/մ), Կոնտրաբաս (2002, կ/մ), Մարս (2004), Ջրահարսը (2007):

 

 

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն