Նորություններ

"Ոսկե Ծիրան" Երևանյան միջազգային կինոփառատոնը Ռոտերդամի եւ Բեռլինի կինոփառատոներում

Վերադարձ 20 Փետրվարի 2007 16:13
1."Ոսկե Ծիրան"-ի քույր-փառատոներ` Ռոտերդամի միջազգային կինոփառատոնը եւ Պուսանի միջազգային կինոփառատոնը
Համաձայն նախնական պայմանավորվածության Ռոտերդամի 36-րդ փառատոնի շրջանակներում ս.թ. հուվարի 30-ին Ռոտերդամում ստորագրվեց Ռոտերդամի (Հոլանդիա), Պուսանի (Հարավային Կորեա) և "Ոսկե Ծիրան" միջազգային կինոփառատոների միջև համագործակցություն հաստատելու Հայտարարագիր, ըստ որի նշված երեք փառատոները կդառնան քույր փառատոներ և կաջակցեն միմյանց մի շարք հարցերում:
Հայտարարագիրը ստորագրեցին Ռոտերդամի փառատոնի տնօրեն Սանդրա դեն Համերը Պուսանի փառատոնի տնօրեն Կիմ Դոնգ-Հոն եւ "Ոսկե Ծիրան" կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը: Հայտարարագրի ստորագրմանը ներկա էին "Ոսկե Ծիրան՚ կինոփառատոնի պատվավոր նախագահ, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Բենելյուքսի երկրներում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, "Ոսկե Ծիրան"-ի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, փառատոնի հյուրեր, մի շարք երկրների դիվանագետներ եւ Հոլանդիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Հայտարարագրի պաշտոնական ստորագրմանը հաջորդեց "Ոսկե Ծիրան"-ում մասնակցած հայկական ֆիլմերի ցուցադրումը, որից հոտո տեղի ունեցավ դեսպանության պաշտոնական ընդունելությունը եւ համերգ հայ կատարողների մասնակցությամբ:

2. "Հայկական թեման" Բեռլինի 57-րդ միջազգային կինոփառատոնում
2007 թ. փետրվարի 8-ից 18-ը տեղի ունեցած Բեռլինի 57-րդ միջազգային կինոփառատոնում "ՙհայկական թեման" ներկայացված էր երկու ֆիլմերով` կանադահայ ռեժիսոր Կարինե Թորոսյանի "Ժամանակ, քար, հպում" եւ Տավիանի եղբայրների "Արտույտների ագարակը": Առաջին ֆիլմը ստեղծվել է "Ոսկե Ծիրան"-ի շնորհիվ, առաջին անգամ ներկայացվել է "Ոսկե Ծիրան"-ում եւ հենց իր, Կարինե Թորոսյանի "Ռադիո Այնց" կայանի ուղիղ եթերում հնչեցված խոսքերով, ֆիլմը կարելի է համարել "Ոսկե Ծիրան"-ի զավակը:
Ֆիլմը Բեռլինի փառատոնի ՖՈՐՈՒՄ մրցութային ծրագրի մեջ էր ընդգրկված: Ֆիլմի պրեմիերան կայացավ փետրվարի 9-ին: Ֆիլմը ներկայացնում էին ռեժիսոր Կարինե Թորոսյանը եւ ֆիլմում նկարահանված հանրահայտ դերասանուհի Արսինե Խանջյանը: Բազմազգ հանդիսատեսի կողմից ֆիլմն ընդունվեց մեծ հետաքրքրությամբ: Ցուցադրումից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան եւ մտքերի աշխույժ փոխանակում, ինչպես նաև դրան հաջորդած բազմաթիվ հարցազրույցներ ուղիղ եթերթւմ:
Տավիանի եղբայրների երկար սպասված "Արտույտների ագարակը" ֆիլմի պրեմիերան կայացավ փետրվարի 14-ին: Հետաքրքրությունը ֆիլմի նկատմամաբ չափազանց մեծ էր, հատկապես եթե նկատի ունենանք Բեռլինի մեծաթիվ թուրք համայնքը: Արդեն նախորդ օրը մամուլի համար հատուկ ցուցադրմանը ներկա էին բազմաթիվ թուրք լրագրողներ: Պրեմիերայի օրը փառատոնի կազմակերպիչները անցանկալի իրադարձություններից խուսափելու համար ձեռնարկել էին անվտանգության աննախադեպ միջոցներ: Պրեմիերային ներկա էր Գերմանիայի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան` տկն. Կարինե Ղազինյանը: Ֆիլմի երկօրյա ցուցադրումները "հայկական հարցի" շուրջ բուռն քննարկումների ալիք բարձրացրեց գերմանական, եվրոպական, ինչպես նաեւ թուրքական լրատվամիջոցներում:
Տավիանի եղբայրների "Արտույտների ագարակը" ֆիլմը հրավիրվեց "Ոսկե Ծիրան"  Երևանյան միջազգային 4-րդ կինոփառատոնին որպես բացման ֆիլմ:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն