Նորություններ

Հոլանդական կինոյի օրվա բացումը` Յոս Ստելինգի ֆիլմով

Վերադարձ 16 Հուլիսի 2008 18:49
Հոլանդական կինոյի օրվա բացումը` Յոս Ստելինգի ֆիլմով Հուլիսի 16- ին  Մոսկվա կինոթատրոնում, Հայաստանում Հոլանդիայի դեսպանության եւ Հայփոստի աջակցությամբ, բացվեց հոլանդական կինոյի օրը: Բացման խոսքով հանդես եկավ Ոսկե ծիրան կինոփառատոնի տնօրեն` Հարություն Խաչատրյանը` ողջունելով ածխարհառչակ ռեժիսորին: Այնուհետեւ  ողջույնի խոսքով հանդես եկավ  Հայփոստ ՓԲԸ -ի տնօրեն ` Հանս Բոննը: «Փոստը նույնպես մշակութային կապի միջոց է, մենք նպաստում ենք մշակույթների փոխներթափանցմանը, Հայաստանի եւ Հոլանդիայի միջեւ կապերի ամրապնդմանը»,-ասաց նա:
Հարություն Խաչատրյանը սիրով ներկայացրեց հանրահայտ կինոռեժիսոր Յոս Ստելինգին` հանձնելով նրան «ծիրան»  գրությամբ հազվադեպ դրամանիշը: Ի դեպ, հուլիսի 16-ը Յոս Ստելինգի ծնդդյան օրն է, կինոյի մեծ վարպետն այն դիմավորեց Հայաստանում` իր կինոյի երկրպագուների հետ միասին: Հանդիսատեսը ծափերով ողջունեց եւ շնորհավորեց նրան:
Հոլանդական կինոյի օրը բացվեց Յոս Ստելինգի «Դուշկա» ֆիլմով:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն