Ֆիլմեր

Իմ Ուինիփեգը

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2008
Ծրագիր Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Իմ Ուինիփեգը
Պրոդյուսեր(ներ) Գայ Մադին, Ջոդի Շապիրո, Ֆիլիս Լեյնգ
Ռեժիսոր Գայ Մադին
Սցենարի հեղինակ(ներ) Գայ Մադին, Ջորջ Թոլզ
Օպերատոր Ջոդի Շապիրո
Նկարիչ Ռեժան Լաբրի
Հնչյունային ձևավորող` Դեյվիդ Մաքքալում, Դեյվիդ Ռոուզ
Մոնտաժող` Ջոն Գուրդբեք
Նկարահանվել են` Անն Սեվիջ, Լուի Նեժեն, Դարսի Ֆեր, Էյմի Սթյուարթ
 

Սինոփսիս

Կանադացի ցնորատես ռեժիսոր Գայ Մադինն իր մեծարանքի տուրքն է մատուցում սիրելի ծննդավայրին հրաժեշտի նամակով և սեփական բնորոշմամբ` «վավերաֆանտազիայով», որը հավասարապես վերիմացական խորհրդածություն է, պատմական քրոնիկոն և անձնական դիմանկար: Առաջին մասում Մադինի կինոխցիկը, ասես երազում, սահում է խմբված գնացքների միջով, և ռեժիսոր/խոսնակը մտորում է, թե ինչու է քաղաքը պարծենում ամենաշատ լուսնոտներով ցանկացած միջազգային մեծ քաղաքի համեմատ: Այնուհետև ներկայացվում են Ուինիփեգի մի շարք պատմական հուշարձաններ և դրա հետ մեկտեղ` կարևոր պատմական անցքեր: Երրորդ` եզրափակիչ մասում Մադինը, ռեժիսոր Ուիլյամ Քասլից ոգեշնչված, պատմում է իր մանկության հիմնական, հաճախ ցավագին դեպքերը, մանկություն, որ անջնջելի հետք է թողել և միաժամանակ ձևավորել հայրենի Ունիփեգի նրա ինքնօրինակ ընկալումը:

Մրցանակներ
Լավագույն կանադական խաղարկային ֆիլմ (Թորոնթոյի ՄԿՓ, 2007):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն