Ֆիլմեր

Տատյանա Դանիլյանց

Վերադարձ
Տատյանա Դանիլյանց

Տատյանա Դանիլյանց (ծն. 1971)
1994-ին ավարտել է Մոսկվայի Վ. Սուրիկովի անվան գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանական ֆակուլտետը, իսկ 2004-ին` Մոսկվայի կինոռեժիսորական բարձրագույն դասընթացը: 1997-ին Կրակովում մասնակցել է լեհ կինոռեժիսոր Անջեյ Վայդայի վարպետության դասին: 1998-ից մի քանի մասնավոր և պետական ռուսաստանյան հեռուստաալիքների ներկայացուցիչը, լրագրողն ու ռեժիսորն է եղել, ինչպես նաև միջազգային գովազդային գործակալությունների (Grey WorldWide և այլն) ստողծագործական հարցերով խորհրդատու: 2001-ին գործընկերների հետ հիմնել է Butterfly Angel Film կինոընկերությունը: 2010-ից նաև կինոռեժիսուրայի դասախոս է ժամանակակից արվեստի “Վինզավոդ” կենտրոնի Տեսողական արվեստների դպրոցում: Մի քանի կարճամետրաժ խաղարկային և լիամետրաժ վավերագրական ֆիլմեր է նկարահանել: 1995-ից Գեղարվեստական լուսանկարիչների միջազգային միության անդամ է, բազմաթիվ լուսանկարչական ցուցահանդեսների հեղինակ Ռուսաստանում և արտասահմանում: Բանաստեղծությունների երեք գիրք ունի:

Ֆիլմացանկ
Հին նեգատիվներ (1997), Պատերազմների միջև (2000), U (2001), Երազների որմնանկարներ (2006), Երկիր - Մոսկվա - Սեր (2008), Գաղտնի պարտեզներ (2008), Եվ անցնում է նավը (2011), Վենետիկ. ջրի երեսին (2012):

 

 

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն