Ֆիլմեր

Մարիամ Օհանյան

Վերադարձ
Մարիամ Օհանյան

Մարիամ Օհանյան (ծնվ. 1965, Երևան)
Ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, այնուհետև ուսումը շարունակել սոցիոլոգիայի ֆակուլտետում, ավարտել է կինոռեժիսորների դասընթաց: Նրա ֆիլմերը մասնակցել են տարբեր կինոփառատոների` «Կինոշոկ» (Անապա, Ռուսաստան, 2004), Սպահանի (Իրան, 2004), «Ոսկե ծիրան» (Հայաստան, 2005), Հայկական կինոփառատոն (Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ, 2006), Դորթմունդ/Քյոլնի կանանց ՄԿՓ (Գերմանիա, 2007) և այլն: 2004-ից «Կին» միջազգային կինոփառատոնի տնօրենն է:

Ֆիլմոգրաֆիա
Մենախոսությունից երկխոսություն (2000), Հայ կանայք և քաղաքականությունը (2001), Ձայներ (2002), Հղի կանանց օրագիրը (2004), Մենք մեր երկրի գույներն ենք (2004), Ես լուսանկարում եմ Շուշին (2005), Կյանքից ավելի (2006), Որդիս, վերադարձիր տուն (2007), Ջրառատ, մանրապատումներ (2007):

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն