Ֆիլմեր

Սպիտակ ժապավեն

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2010

Սպիտակ ժապավեն
Պրոդյուսեր(ներ) Շտեֆան Արնդթ, Մարգարեթ Մենեգոզ, Ֆայթ Հայդուշկա, Միխայել Քաց, Ուլի Նոյման
Ռեժիսոր Միխայել Հանեքե
Սցենարի հեղինակ(ներ) Միխայել Հանեքե
Օպերատոր Քրիստիան Բերգեր
Նկարիչ Քրիստոֆ Կանտեր
Հնչյունային ձևավորող` Գիյոմ Շամա
Մոնտաժող` Մոնիկա Վիլի
Նկարահանվել են` Ուլրիխ Թուքուր, Սուզանե Լոթար, Բուրգարթ Քլաուսներ, Յոսեֆ Բիրբիխլեր, Միխայել Քրանց, Շտեֆի Քյուներթ, Քրիստիան Ֆրիդել, Լեոնարդ Փրոքսաուֆ
Արտադրող ընկերություն X Filme Creative Pool GmbH Kurfürstenstrasse 57 10785 Berlin Tel.: (49 / 30 / 230 833-11) Fax: (49 / 30 / 230 833-22) Email: info@x-filme.de www.x-filme.de Wega Filmproduktionsges.m.b.h A-1140 Wien Haegelingasse 13 Tel.: (43-1-98 25 742, 43-1-98 25 742) Fax: (43-1-98 25 833) Email: office@wega-film.at www.wega-film.at, Les Films du Losange 22, avenue Pierre 1er de Serbie 75116 Paris – France http://www.filmsdulosange.fr, Lucky Red
 

Սինոփսիս

1913-1914 թվականների բողոքական հյուսիսային Գերմանիայի գյուղերից մեկը` Առաջին աշխարհամարտի նախօրեին: Գործող անձանց թվում են գյուղական ուսուցչի ղեկավարած երգչախմբի երեխաներն ու պատանիները և նրանց ընտանիքները` բարոնը, կառավարիչը, քահանան, բժիշկը, մանկաբարձուհին, վարձակալ ագարակատերերը: Տարօրինակ դեպքեր են կատարվում` հետզհետե պատժիչ ծիսակատարության բնույթ ստանալով: Ո՞վ է թաքնված այդ ամենի հետևում: Գյուղական ուսուցիչը դիտում է, քննում և կամաց-կամաց բացահայտում անհավատալի ճշմարտությունը…

Մրցանակներ
"Ոսկե արմավենու ճյուղ", FIPRESCI-ի մրցանակ, Ֆրանսիայի ազգային կրթական համակարգի կինոմրցանակ (Կաննի ՄԿՓ, 2009), "Ոսկե գլոբուս"` լավագույն արտասահմանյան ֆիլմի համար (ԱՄՆ, 2010), Եվրոպական կինոմրցանակներ` լավագույն ֆիլմի, սցենարի, ռեժիսորական աշխատանքի համար (2009), FIPRESCI-ի մրցանակ` տարվա լավագույն ֆիլմի համար (Սան Սեբաստիանի ՄԿՓ, 2009), Նյու Յորքի կինոքննադատների խմբի մրցանակ` լավագույն օպերատորական աշխատանքի համար (2009), Լոս Անջելեսի կինոքննադատների ընկերակցության մրցանակ` լավագույն օպերատորական աշխատանքի համար (2009), Չիկագոյի կինոքննադատների ընկերակցության մրցանակ` լավագույն արտասահմանյան ֆիլմի համար (2009), Թորոնթոյի կինոքննադատների ընկերակցության մրցանակ` լավագույն արտասահմանյան ֆիլմի համար (2009), Կինոքննադատների ազգային ընկերության մրցանակ` լավագույն օպերատորական աշխատանքի համար (ԱՄՆ, 2010), Կինոօպերատորների ամերիկյան ընկերության մրցանակ` օպերատորական ակնառու նվաճման համար (2010), "Քլոթրուդիս" մրցանակ` լավագույն օպերատորական աշխատանքի համար (ԱՄՆ 2010), Առցանց կինոքննադատների ընկերության մրցանակ` լավագույն ոչ անգլիալեզու ֆիլմի համար ( 2010)

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն