Ֆիլմեր

Միխայել Հանեքե

Վերադարձ
Միխայել Հանեքե

Միխայել Հանեքե (ծն. 1942, Մյունխեն, Գերմանիա)
Ավստրիացի կինոռեժիսոր և սցենարիստ: Վիեննայի համալսարանում փիլիսոփայություն, հոգեբանություն և թատերական արվեստ է ուսանել: Ավարտեկուց հետո կինոքննադատ է եղել, 1967-70 թթ. հեռուստատեսությունում խմբագիր և դրամատուրգ աշխատել: Որպես հեռուստատեսային ռեժիսորի` նրա դոբյուտը կայացել է 1974-ին: Լիամետրաժ ֆիլմով առաջին անգամ հանդես է եկել 1989-ին: Տարբեր հեղինակավոր մրցանակների դափնեկիր է (այդ թվում` 2009-ին և 2012-ին արժանացել է Կաննի ՙՈսկե արմավենու ճյուղին՚, 2010-ին ՙՈսկե գլոբուսի՚ և այլն): Աշխատել է նաև թատրոնում: Հայտնի է իր գործերում արծարծած սոցիալական հարցերով: Բացի ռեժիսուրայով զբաղվելուց, ռեժիսորական արվեստ է դասվանդում Վիեննայի կինոակադեմիայում:

Ֆիլմացանկ
Յոթերորդ մայրցամաքը (1989), Բենիի տեսաֆիլմը (1992), Պատահականությունների ժամանակագրության 71 հատված (1994), Լյումիեր և ընկերություն (նովել, 1995), Զվարճալի խաղեր (1997), Ամրոցը (1997), Ծածկագիրն անհայտ է. մի քանի ուղևորության անավարտ պատմություններ (2000), Դաշնակահարուհին (2001), Գայլի ժամանակը (2003), Քողարկվածը (2005), Զվարճալի խաղեր. ԱՄՆ (2007), Սպիտակ ժապավեն (2009), Սեր (2012):

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն