Նորություններ

Կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց

Վերադարձ 18 Հունիսի 2008 16:58

2005 թ.-ից Ոսկե ծիրան կինոփառատոնը գործում է Եվրոպական մշակութային խորհրդարանի հովանու ներքո:

Հուլիսի 13-ից 20-ը, Երևանում կայանալիք Ոսկե ծիրան 5-րդ կինոփառատոնի շրջանակներում, ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է Կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց խորագրով կոնֆերանս: Այն տեղի կունենա հուլիսի 18-ին, ՀՀ Արտաքին գործերի նախարարության կոնֆերանսների դահլիճում : Կոնֆերանսը կազմակերպվում է համատեղ Եվրոպայի խորհրդի, «Japan Foundation¦-ի կողմից և ընդգրկվում է Եվրախորհրդի Կիևյան նախաձեռնություն ծրագրի կարևորագույն մաս կազմող տարածաշրջանային ծրագրի` CBCC-ի /Կինոմշակույթն առանց սահմանների/ շրջանակներում : Ծրագրին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան : Կոնֆերանսի նպատակն է քննարկել կինոյի և կինոարտադրության դերը միջմշակութային երկխոսության կայացման գործում :

Միջմշակութային երկխոսությունը Եվրախորհրդի համար առաջնայնություն է ձեռք բերել իր Երրորդ գագաթնաժողովի ընթացքում մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից ընդունված միջմշակութային երկխոսության /նաև միջքաղաքական և միջկրոնական երկխոսություն/գործողությունների ծրագրի հիման վրա, ուր միջմշակութային երկխոսությունը դիտվում է որպես եվրոպական պետությունների փոխհարստացման աղբյուր :

Կոնֆերանսին մասնակցելու են հեղինակավոր ակադեմիկոսներ, ֆիլմարտադրողներ, կինոգործիչներ, փառատոնի կազմակերպիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ Կիևյան նախաձեռնություն տարածաշրջանային ծրագրի մասնակից երկրներից, ինչպես նաև ԵԽ այլ անդամ երկրներից` Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ճապոնիայից (թվով 16 մասնակից արտասահմանից):

Կոնֆերանսը կներառի հետևյալ թեմաները.

1.Համագործակցություն կինոյի ոլորտում

  • Երկխոսություն արվեստագետների միջև

  • Կինոն առանց սահմանների /համատեղ արտադրություն/

2.Ֆիլմերի դիստրիբյուցիա եւ կինոփառատոններ

  • Ֆիլմը որպես երկխոսության աղբյուր

  • Կինոփառատոն. մշակութային խառնարան

Կոնֆերանսին կմասնակցեն կինոյի մի շարք եվրոպական կառույցների պատասխանատուներ (ACE, FERA, Eurimages), պրոդյուսերներ, փառատոնների կազմակերպչներ Հայաստանից և արտերկրից:
Կոնֆերանսի մասնակիցներն են.
Համակարգող` Ջոնաթան Դեվիս, Կոպենհագենի Եվրոպական կինոյի և կինոյի քաղաքականության կենտրոն
Հոլլի Այլեթ, Մեծ Բրիտանիայի կինոգիտության գլխավոր մասնագետներից մեկը
Իրեն Բիյնարդի, կինոպրոդյուսեր, Իտալիա
Միլենա Քրիստիչ, Եվրոպական արվեստի փոխանակման կենտրոնի (Ապոլոնիա) ղեկավար, Ստրասբուրգ
Սեսիլ Դեսպրանգր, Աուդիովիզուալ ռեժիսորների եվրոպական ֆեդերացիա (FERA), Բելգիա
Դեֆնե Գուրսոյ, Ֆրանսիական միջազգային ռադիո, լրագրող
Սուսաննա Հարությունյան, Ոսկե ծիրան կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար
Կենիչի Օկուբո, կինոքննադատ, Ճապոնիա
Սայմոն Փերրի, Եվրոպական կինոստուդիա(ACE)
Էվա Պուշչինսկա, պրոդյուսեր Opus film, Լեհաստան
Ալեքսանդր Շպիլյուկ, Կիեվի Մոլոդիստ միջազգային կինոփառատոնի հանձնաժողովի անդամ
Քրիստիան Զինդեր, կինոռեժիսոր և պրոդյուսեր, Կովկասյան լրատվամիջոցների տնօրեն
Աննա Տրիգոնա, ծրագրի համակարգող, Մշակույթի և մշակութային ու բնական ժառանգության բաժին, Եվրոպայի խորհուրդ
Ոսկե ծիրան երևանյան 5-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի ևս անցկացվում է Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍելը:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն