Նորություններ

Golden Apricot Cinema School- միջազգային դպրոցի սաների առաջին հաջողությունը:

Վերադարձ 17 Մարտի 2009 15:19

Գերմանիայում կայանալիք միջազգային փառատոնի մրցութային ծրագրում ներառված ֆիլմերից մեկը նկարահանվել է Հայաստանում:

Այս տարվա ապրիլի 30-ից մայիսի 5-ը, Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնում ներկայացվելու է «Window» ֆիլմը: Կարճամետրաժ ֆիլմը, որի ռեժիսորը Նոնա Գիունաշվիլին է , նկարահանվել է Երեւանում 2008-ին, նույեմբերին, «Ոսկե ծիրան» միջազգային կինոդպրոցի (Golden Aprikot Cinema Scool) կազմակերպած դասընթացների ընթացքում: Նոյեմբերյան դասընթացներին, որ վարում էր իրանցի մեծանուն կինոռեժիսոր` Աբբաս Քիառուստամին, մասնակցել էին կինոյի ասպարեզն ընտրած երեսուն երիտասարդներ: Երեսունից երեքը` Վրաստանից էին, որոնցից մեկն էլ «Widow» ֆիլմի հեղինակ` Նոնա Գիունաշվիլին էր:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն