Ֆիլմեր

Կոյանիսկացի

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2006
Ծրագիր Հետահայաց ցուցադրություններ

Կոյանիսկացի
Պրոդյուսեր(ներ) Գոդֆրի Ռեջջո, գործադիր պրոդ.` Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա
Ռեժիսոր Գոդֆրի Ռեջջո
Սցենարի հեղինակ(ներ) Ռոն Ֆրիկե, Մայքլ Հոունիգ, Գոդֆրի Ռեջջո, Oլթոն Ուոլփոուլ
Օպերատոր Ռոն Ֆրիկե
Երաժշտությունը` Ֆիլիպ Գլաս
Հնչյունային ձևավորող` Սթիվ Մասլոու
Մոնտաժող` Ռոն Ֆրիք, Oլթոն Ուոլփոուլ
 

Սինոփսիս

Վավերագրական ֆիլմ է ու նաեւ պատկերների տեսողական համերգ` Ֆիլիպ Գլասի տպավորիչ երաժշտության տակ: Ֆիլմը ցուցադրում է ամերիկյան բնիկների հինավուրց ժայռապատկերներ, մինչ ձայներիզը գովերգում է "կոյանիսկացին", որը հոպի ցեղի հնդկացիների լեզվով նշանակում է "անհավասարակիշռ կյանք": Կիրառված են սրընթաց պատկերներ (որոնք արագացնում են կադրերի ընթացքը) եւ դանդաղ պատկերներ` ֆիզիկական շարժման տարբեր տեսակները ցույց տալու համար: Առաջին օրինակներից մեկում տեսնում ենք, թե ինչպես են ամպեր գոյանում (արագացված ռիթմով), որոնք միջարկվում են են օվկիանոսի ալիքների (դանդաղեցված) կադրերով, եւ այսպես նմանություններ ենք տեսնում բնության այս ուժերի մջեւ: Համեմատության մեթոդը առկա է ամբողջ ֆիլմում, եւ դրա միջոցով ենք շատ բան իմանում շրջակա աշխարհի մասին: Ֆիլմը կուսական բնաշխարհից ընթանում է դեպի մարդու ազդեցության կնիքով դրոշմված բնություն եւ, ի վերջո, նաեւ ամբողջովին մարդակերտ, բնությունից զերծ միջավայր, մինչդեռ բնությունը հետեւում է դեռ նախաստեղծ ընթացքին, ինչպես պատկերված է ֆիլմի սկզբում, երբ տակավին քաոս է ու խառնաշփոթ: Այս կերպ ֆիլմը փոխանցում է իր հիմնական ասելիքը, այն է` "կոյանիսկացին"` անհավասարակշիռ, խենթ, աղմկալի, քայքայվող կյանքը, այն կենսակերպը, որն այլ ապրելաձեւի կոչ է դառնում:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն