Ֆիլմեր

Պաոլո Տավիանի, Վիտտորիո Տավիանի

Վերադարձ
Պաոլո Տավիանի, Վիտտորիո Տավիանի

Պաոլո Տավիանի (ծն. 1931, Սան Մինիատո դի Պիզա, Տոսկանա, Իտալիա)
Վիտտորիո Տավիանի (ծն. 1929, Սան Մինիատո դի Պիզա, Տոսկանա, Իտալիա)
Կինոռեժիսորներ և սցենարիստներ Տավիանի եղբայրները իտալական կինոյի կարկառուն դեմքերից են: Միշտ աշխատել են միասին` փոխնիփոխ նկարահանելով իրենց տեսարանները: Ուսանել են Պիզայի համալսարանում, Պաոլոն` հումանիտար գիտություններ, Վիտտորիոն` իրավաբանություն: Կինոյով տարվել են Ռոբերտո Ռոսսելլինիի ՙՊայզա՚ ֆիլմը դիտելուց հետո: Կարճամետրաժ ֆիլմերի սցենարներ և պիեսներ գրելուց հետո 1962-ին նկարահանել են իրենց առաջին լիամետրաժ ֆիլմը: 1977-ին ՙՀայր տեր՚-ը նրանց արժանացրեց Կաննի ՄԿՓ-ի ՙՈսկե արմավենու ճյուղին՚ և FIPRESCI-ի պարգևին, իսկ ՙՍուրբ Լորենցոյի գիշերը՚ 1982-ին` Ժյուրիի մեծ մրցանակին: Վալենտինո Օրսինիի մասնակցությամբ նկարահանել են երկու ֆիլմ` ՙԱյրման ենթակա մարդը՚ (1962) և ՙԱմուսնական ապօրինությունը՚ (1963): 1969-ին ՙԿարիճի նշանի տակ՚ ֆիլմը` Ջան Մարիա Վոլոնտեի գլխավոր դերակատարմամբ, ճանաչում բերեց Տավիանի եղբայրներին: ՙՍուրբ Միքայելը աքաղաղ ուներ՚ (1971) և ՙԱլոնզանֆան՚ (1974) ֆիլմերը հեղափոխության թեմայով են: 1984-ին նկարահանել են ՙՔաոսը՚: ՙԱրև` նույնիսկ գիշերը՚ (1990) ֆիլմը Լև Տոլստոյի ՙՀայր Սերգի՚-ի ազատ էկրանացումն է: 2000-ին Տավիանիները հաջողությամբ անցան հեռուստաֆիլմերի և մինի սերիալների: Նրանց ՙԱրտույտների ագարակը՚ 2007-ին ներկայացվեց Բեռլինի ՄԿՓ-ի հատուկ ծրագրում:

Ֆիլմոգրաֆիա
Սան Մինիատո, 44-ի հուլիս (1954, վավ., կ/մ), Իտալիան աղքատ երկիր չէ (1960, վավ.), Այրելու ենթակա մարդ (1962), Ամուսնական ապօրինություն (1963), Խռովարարները (1967), Կարիճի նշանի տակ (1969), Սուրբ Միքայելը աքաղաղ ուներ (1972), Ալոնզանֆան (1973), Հայր տերը (1977), Մարգագետինը (1979), Սուրբ Լորենցոյի գիշերը (1982), Քաոս (1984), Բարի լույս, Բաբելոն (1987), Արև` նույնիսկ գիշերը (1990), Վայրի ծաղիկը (1993), Հոգեհարազատություն (1996), Դու ծիծաղում ես (1998), Հնարավոր է մի ուրիշ աշխարհ (2001), Հարություն (2001, հ/ֆ), Լուիզա Սանֆելիչե (2004, h/ֆ), Արտույտների ագարակը (2007)

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2023 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն