Ֆիլմեր

Ռոբեր Գեդիգյան

Վերադարձ
Ռոբեր Գեդիգյան

Ռոբեր Գեդիգյան (Կետիկյան), ծնվել է 1953, Մարսել:
Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, հայ հոր եւ գերմանուհի մոր զավակ: Ուսանել է Փարիզի համալսարանի սոցիալական գիտությունների բաժնում: 1980-ից կինոյի ասպարեզում է: Ապրում է Մարսելում, որը նրա ֆիլմերի մշտական միջավայրն է: Մասնակցել է բազմաթիվ կինոփառատոների: Նրա "Մարիուսն ու Ժանեթը" արժանացել է Կաննի "Հատուկ հայացք" ծրագրի մրցանակին, "Դելյուկ", "Լյումիեր" մրցանակներին, ինչպես նաեւ Ժնեւի, Ֆիգեյրա դա Ֆոսի (Պորտուգալիա), Հայֆայի (Իսրայել) միջազգային փառատոների Մեծ մրցանակին, "Սեզար" բերել գլխավոր դերակատարուհի Արիան Ակարիդին: "Մարի-Ժոն եւ նրա երկու սերը" ընդգրկվել է Կաննի, "Մարսյան դաշտի անցորդը"` Բեռլինի փառատոների մրցութային ծրագրում, իսկ վերջին ֆիլմի գլխավոր դերակատար Միշել Բուքեն "Սեզար" մրցանակի է արժանացել:

Ֆիլմոգրաֆիա
Վերջին ամառը (1980, համառեժ.` Ֆրանկ Լը Վիտա), Կարմիր կեսօր (1983), Ki lo sa? (1985), Աստված նողկում է անտարբերներից (1989), Փողը երջանկություն է բերում (1993, հ/ֆ), Հանուն կյանքի, հանուն մահվան (1995), Մարիուսն ու Ժանեթը (1996), Սրտի տեղում (1998), Գրոհ (2000), Քաղաքը հանգիստ է (2000), Մարի-Ժոն եւ նրա երկու սերը (2002), Իմ հայրն ինժեներ է (2004), Մարսյան դաշտի անցորդը (2005), Ուղեւորություն դեպի Հայաստան (2006):

 

 

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն