Նորություններ

Ոսկե Ծիրանի հրավերով Երևանում է աշխարհահռչակ կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի այրին` Էնրիկա Անտոնիոնին

Վերադարձ 11 Հուլիսի 2008 13:00
Ոսկե Ծիրանի հրավերով Երևանում է աշխարհահռչակ կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի այրին` Էնրիկա Անտոնիոնին Այսօր Երևան հյուրանոցում լրագրողների հետ հանդիպեցին անվանի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի կինը` Էնրիկա Անտոնիոնին, Անտոնիոնիի ֆոնդի տնօրեն, պրոդյուսեր Կլաուդիո Գաբրիելեին, լուսանկարիչ, Անտոնիոնիի լուսանկարների հեղինակ Պիերո Մարսիլիին:
Ոսկե ծիրանի շրջանակներում Անտոնիոնիի երկրպագուները մեծ վարպետին հնարավորություն կունենան այլ դիտակետից նաև ճանաչել` Ազգային պատկերասրահում նրա գեղանկարները դիտելով: 1985թ. Անտոնիոնին կաթված ստացավ, որը նրան գրեթե զրկեց խոսքից և հաշմանդամ դարձրեց: Քանի որ նա անկարող էր ֆիլմեր նկարահանել, նա ձախ ձեռքով նկարել սովորեց. Նա սկսել էր նկարել դեռ երիտասաչդ ժամանակ: Էնրիկա Անտոնիոնիի համար, այժմ, երբ Անտոնիոնին ֆիլմաշխարհից շատ հեռու է, կարևորը նրա ֆիլմերը երիտասարդ սերնդին ներկայացնելն է:
Հինգերորդ Ոսկե ծիրանը հարգանքի տուրք կմատուցի մեծանուն ռեժիսորին: Հուլիսի 15-ին, ժ. 21.00-ին, Մոսկվա կինոթատրոնում կցուցադրվի Ամպերից այն կողմ ֆիլմը, որն Անտոնիոնին նկարահանել է Վիմ Վենդերսի հետ: Հուլիսի 13-ին, ժ. 15.00-ին Ազգային պատկերասրահում կբացվի Անտոնիոնիի գեղանկարների ցուցահանդեսը, ինչպես նաև մեծ վարպետի լուսանկարների ցուցադրությունը, որոնց հեղինակն է լուսանկարիչ Պիերո Մարսիլին: Ցուցադրությունը կգործի մինչև փառատոնի ավարտը:
Փառատոնի բացման արարողությանը, Ոսկե ծիրանը Միքելանջելո Անտոնիոնիին կհանձնի հետմահու Պատվո մրցանակ: Մրցանակը կընդունի Անտոնիոնիի կինը` Էնրիկա Անտոնիոնին:
Պատվո մրցանակը կհանձնի Եվրոպական կինոկադեմիայի նախագահ, փառատոնի պատվավոր հյուր Վիմ Վենդերսը
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն