Ֆիլմեր

Այն օրը, երբ ես կին դարձա

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2006
Ծրագիր Հետահայաց ցուցադրություններ

Այն օրը, երբ ես կին դարձա
Պրոդյուսեր(ներ) Մոհսեն Մախմալբաֆ
Ռեժիսոր Մարզիե Մախմալբաֆ (Մեշկինի)
Սցենարի հեղինակ(ներ) Մոհսեն Մախմալբաֆ, Մարզիե Մեշկինի
Օպերատոր Մոհամադ Ահմեդի, Էբրահիմ Ղաֆորի
Նկարիչ Աքբար Մեշկինի
Երաժշտությունը` Մոհամեդ Ռեզա Դարվիշի
Հնչյունային ձևավորող` Աբաս Ռաստեգարպուր, Բեհրոզ Շահամաթ
Մոնտաժող` Մայսամ Մախմալբաֆ, Շահրզադ Պույա
Նկարահանվել են` Ֆաթեմե Չերագ Ախար, Հասան Նեբհան, Շահր Բանու Սիսիզադե, Ամենե Պասանդ, Շաբնամ Տոլուի
 

Սինոփսիս

Ֆիլմը ներկայացնում է իրանցի կնոջ կյանքի երեք փուլը: Առաջին մասը պատմում է ինը տարին բոլորած աղջկա մասին, որին ասում են, թե այլեւս չի կարող խաղալ տղաների հետ, քանի որ արդեն "կին" է: 9-ամյա "կնոջ" միջոցով, որը չի զգում կամ չգիտի, թե ինչ է պարտավորեցնում այդ պիտակը, ականատես ենք դառնում, թե դա ինչ աղետալիորեն է անդրադառնում թե աղջկա, թե այն տղայի վրա, որի հետ նա ընկերություն էր անում: Երկրորդ մասը երիտասարդ կնոջ մասին է, որը ամուսնու կամքին հակառակ` վճռում է հեծանվարշավի մասնակցել: Եվ երբ ամուսինն ու ավելի ու ավելի մեծ թվով համագյուղացի տղամարդիկ հետեւում են նրան` համոզելով, որ տուն վերադառնա, արշավը սկսում է խորհրդանշել այն ազատությունը, որին հուսքահատորեն ծարավի է կինը իրեն պարտադրված սահմանափակումների պատճառով: Իսկ վերջին, երրորդ մասը պատկերում է փողի տեր դարձած տարեց կնոջ, որն արդեն ազատ է ուզածն անելու: Այդ ազատություն օգտագործելու նրա ընտրած ձեւը, սակայն, հարց է առաջացնում, թե որքանով է նա ազատ:

Մրցանակներ

"Չինեմա ավենիրե" ("Ապագա կինո") մրցանակ` լավագույն ֆիլմի համար, "Իսվեմա" մրցանակ, ՅՈՒՆԵՍԿՈ-ի մրցանակ (Վենետիկի միջազգային կինոփառատոն, 2000), "Հայտնություն" մրցանակ (Թորոնթոյի միջազգային կինոփառատոն, 2000), Լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակ (Սալոնիկի միջազգային կինոփառատոն, 2000), "Նոր հոսանքներ" մրցանակ (Պուսանի միջազգային կինոփառատոն, 2000), FIPRESCI-ի մրցանակ (Օսլոյի միջազգային կինոփառատոն, 2000), "Արծաթե Հուգո" (Չիկագոյի միջազգային կինոփառատոն, 2000):
Մասնակցել է 13 միջազգային փառատոնի:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն