Նորություններ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆը բացահայտում է փառատոնի մրցութային ծրագրերը

Վերադարձ 21 Հունիսի 2010 16:42
ՈՍԿԵ ԾԻՐԱՆը բացահայտում է փառատոնի մրցութային ծրագրերը Հուլիսի 11-18-ը ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 7-րդ միջազգային կինոփառատոն կրկին կներկայացնի 3 մրցութային ծրագիր` միջազգային խաղարկային և վավերագրական ֆիլմերի, ինչպես նաև Հայկական համայնապատկեր:

3 մրցութային ծրագրերը կդատեն միջազգային 5 ժյուրիներ` այդ թվում ՖԻՊՐԵՍՍԻ-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի և Էկումենիկ կամ եկեղեցիների անկախ ժյուրիները:

Միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրին կգլխավորի իսլանդացի հանրահայտ ռեժիսոր Ֆրիդրիք Թոր Ֆրիդրիքսոնը, վավերագրական ֆիլմերի ժյուրիի նախագահն է իտալացի անվանի կինոքննադատ Լուչիանո Բարիզոնեն, իսկ Հայկական համայնապատկեր ծրագրի ժյուրին կղեկավարի հայազգի կինոքննադատ Արմեն Մեդվեդևը Ռուսաստանից:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

1. “Կոսմոս” – Ռեհա Էրդեմ, Թուրքիա
2. “Փողոցային օրեր” – Լևան Կոգուաշվիլի, Վրաստան
3. “Ինչպես անցկացրի այս ամառը” – Ալեքսեյ Պոպոգրեբսկի, Ռուսաստան
4. “Ծովի պաղ ջուրը” – Պաս Ֆաբրեգա,
Կոստա Ռիկա /Ֆրանսիա /Իսպանիա /Նիդերլանդներ/ Մեքսիկա
5. “Ճանապարհին” – Յասմիլա Ժբանիչ,
Բոսնիա և Հերցեգովինա/Ավստրիա/Գերմանիա/Խորվաթիա
6. “Դուման գետը” – Չժան Լու, Հարավային Կորեա/Ֆրանսիա
7. “Փոթորիկ” – Հանս-Քրիստիան Շմիդ, Գերմանիա/Դանիա/Նիդերլանդներ
8. “Մաեստրո” – Վիգեն Չալդրանյան, Հայաստան
9. “Մի նայիր հայելուն” – Սուրեն Բաբայան, Հայաստան
10. “Նա` չինուհին” – Սյալոու Գո, Մեծ Բրիտանիա/Ֆրանսիա/Գերմանիա
11. “Կինը` առանց դաշնամուրի” – Խավիեր Ռեբոլո, Իսպանիա/Ֆրանսիա
12. “Իմ ուրախություն” – Սերգեյ Լոզնիցա, Գերմանիա/Ուկրաինա/Նիդերլանդներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

1. “Քիմիա” – Պավել Լոժինսկի, Լեհաստան
2. “Պատմությունը եփելով” – Պետեր Կերեկեշ, Սլովակիա
3. “Բեռլինյան ճագար” - Բարտեկ Կոնոպկա, Պյոտր Ռոսոլովսկի, Լեհաստան/Գերմանիա
4. “Ազգի հյուրասենյակը” - Յուկկա Կյարկյայնեն, Ֆինլանդիա
5. “Ներում” - Վենտուրա Դուրալ, Իսպանիա
6. “Հինգ փղերով կինը” – Վադիմ Յենդրեյկո, Շվեյցարիա/Գերմանիա
7. “Արարատից Սիոն” - Էդգար Բաղդասարյան, Հայաստան
8. “Միասին” - Պավել Կոստոմարով, Ռուսաստան
9. “Մեռած պատանեկություն” - Լեանդրո Լիստորտի, Արգենտինա
10. “Միասին” - Նենադ Պուհովսկի, Խորվաթիա
11. “Կարմենը հանդիպում է Բորատին” - Մերսեդես Ստալենհոֆ, Նիդերլանդներ
12. “Աֆղանստանի թմրամոլները” – Ջավեդ Թայման,
Մեծ Բրիտանիա/Աֆղանստան/Նիդերլանդներ
13. “Կրկնակի տարածք” – Ռուժերիու Կորրեա, Բրազիլիա
14. “Աղետ” – Էրիկ Ֆրիդլեր, Գերմանիա

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ

1. “Մաեստրո” – Վիգեն Չալդրանյան, Հայաստան
2. “Մի նայիր հայելուն” – Սուրեն Բաբայան, Հայաստան
3. “Արարատից Սիոն” – Էդգար Բաղդասարյան, Հայաստան
4. “Քեռի Վալյա” – Նիկոլայ Դավթյան, Հայաստան
5. “Հայաստանի վերջին լարախաղացը” - Արման Երիցյան, Իննա Սահակյան, Հայաստան
6. “Ես ապրում եմ” – Արմեն Խաչատրյան, Հայաստան
7. “Կայացում” - Գրիգոր Հարությունյան, Հայաստան
8. “Այստեղ` ներքևում” - Կոմս Շահբազյան, Բելգիա/Ֆրանսիա
9. “Երկխոսություններ” – Գագիկ Ղազարէ, Հայաստան
10. “Հինգերորդ զորասյունը” - Վաչե Բուլղուրջյան, Լիբանան
11. “Վենեսիա” - Հայկ Ղազարյան, Վենեսուլա
12. “Լեռնավան” – Մարատ Սարգսյան, Լիտվա
13. “Գեղեցիկ ձյունոտ օր” – Մահայա Պետրոսյան, Ամիր Թուդե Ռուստա, Իրան
14. “Հեղինակներ” – Քառնի Բաղդիկյան, ԱՄՆ
15. “Վերջը սկիզբն է” – Գուրգեն Ջանիբեկյան, Հայաստան
16. “Խոստացված հանդիպում” – Աննա Բայաթյան, Հայաստան
17. “Դորիան” – Սեզար Գանանյան, Գրեգորիո Գանանյան, Բրազիլիա
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն