Ֆիլմեր

Բերտրան Տավերնյե

Վերադարձ
Բերտրան Տավերնյե

Բերտրան Տավերնյե (ծն. 1941, Լիոն, Ֆրանսիա)
Ֆրանսիացի նշանավոր ռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր Տավերնյեն 13-14 տարեկանից ցանկացել է կինոռեժիսոր դառնալ: Առաջին ռեժիսորը, որի հետ աշխատել է, Ժան-Պիեռ Մելվիլն էր: Հետագայում Տավերնյեի առաջին ֆիլմը` ՙՍենպոլցի ժամագործը՚ (1974), արժանացավ Լուի Դելյուկ մրցանակին և ՙԱրծաթե արջի՚` ժյուրիի հատուկ մրցանակին Բեռլինի 24-րդ ՄԿՓ-ում: 1990-ին Տավերնյեն արժանացել է նաև Բրիտանական կինոակադեմիայի մրցանակին` լավագույն ոչ անգլիալեզու ֆիլմի համար (ՙԿյանքից բացի, ուրիշ ոչինչ՚), ինչպես նաև` Ֆրանսիական կինոակադեմիայի երկու ՙՍեզարի՚: ՙՄոնպանսյեի իշխանուհին՚ 2010-ին Կաննի ՄԿՓ-ում հավակնում էր ՙՈսկե արմավենու ճյուղին՚:

Ֆիլմացանկ
Համբույրներ (ՙՀուդայի համբույրը՚ նովելը, 1963), Հաջողություն և սեր (ՙԱնսպասելի հաջողություն՚ նովելը, 1964), Սենպոլցի Ժամագործը (1974), Թող թևածի տոնը (1975), Դատավորն ու մարդասպանը (1976), Շփացած երեխաներ (1977), Մահվան ռեպորտաժ (1980), Մեկշաբաթյա արձակուրդ (1980), Հաշվեհարդար (1981), Ֆիլիպ Սուպո (1982, հ/ֆ, վավ.), Կինոկիտրոն (1983, կ/մ), 8-րդ սերունդ (1983, կ/մ), Միսիսիպիի բլյուզը (1983), Կիրակին` քաղաքից դուրս (1984), Միսիսիպիի բլյուզը (1983), Կեսգիշերին մոտ (1986), Բեատրիսի չարչարանքները (1987), Լիոն. հայացք ներսից (1988, հ/ֆ, վավ.), Կյանքից բացի, ուրիշ ոչինչ (1989), Հոր կարոտը (1990), Ընդդեմ մոռացման (ՙԱուն Սան Սուու Կիին, Միանմա՚ նովելը, 1991), Անանուն պատերազմ (1992, վավ.), Լ. 627 (1992), Դ’Արտանյանի դուստրը (1994), Խայծ (1995), Նամակը (1996, հ/ֆ), Կապիտան Քոնանը (1996), Շրջանցիկ ուղու մյուս կողմը (1997, հ/ֆ, վավ.), Ամեն ինչ սկսվում է այսօր (1999), Թյեի երեխաները (2001, հ/ֆ), Խորտակված կյանքի պատմություններ. Լիոնի կրկնակի ցավը (2001, վավ.), Անցաթուղթ (2001), Սուրբ Լոլա (2004), Էլեկտրական մշուշում (2009), Իշխանուհի դը Մոնպանսյե (2010)

 

 

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն