Ֆիլմեր

Նա, ով ճամփա ընկավ. Վիմ Վենդերսի վաղ տարիները

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2008
Ծրագիր Արտամրցութային ծրագրեր

Նա, ով ճամփա ընկավ. Վիմ Վենդերսի վաղ տարիները
Պրոդյուսեր(ներ) Էբո Դեմանթ, Շտեֆանի ֆոն Էրենշտայն, Կարոլին ֆոն Ռոքես, Յուլյա Կաչմարեկ, Սոնյա Օտտո
Ռեժիսոր Մարցել Վեն
Սցենարի հեղինակ(ներ) Մարցել Վեն
Օպերատոր Սառա Ռոթեր
Նկարիչ Ջենի Ռյոսլեր, Իմքե Թուն
Երաժշտությունը` Քան Էրդողան
Հնչյունային ձևավորող` Մարցել Արենս
Մոնտաժող` Դորոթե Բրյոքելման
Նկարահանվել են` Վիմ Վենդերս, Դոնատա Վենդերս, Էդա Քյոխլ, Բրունո Գանց, Լիզա Քրոյցեր, Հայնց Բադևից, Հելմութ Ֆարբեր, Յելա Ռոթլանդեր, Պետեր Հանդքե, Ռոբի Մյուլեր, Պետեր Պշիգոդա, Ուլիքե Զախվե
 

Սինոփսիս

«Ես իմ պատմությունն եմ». այսպես է կամիկաձեն պատասխանում «Ո±վ ես դու» հարցին` Վիմ Վենդերսի «Ճանապարհի արքաները» ֆիլմում: Զուգահեռներ անցկացնելով նրա վաղ ֆիլմերի և կենսագրության միջև` այս վավերագրական ժապավենն ուրվագծում է ռեժիսորի կյանքի պատմությունը` նախքան նա Գերմանիայից կմեկներ ԱՄՆ` իր «Ամերիկացի բարեկամը» ֆիլմի (1976/77) միջազգային ճանաչումից հետո: Անձնական զրույցներում Վիմ Վենդերսը խոսում է հետպատերազմյան Օբերհաուզենում անցած իր անհոգ պատանեկության մասին: Ֆիլմը հետևում է դեպի անցյալն ուղղված նրա ճամփորդությանը, որը տանում է Փարիզ, ուր այն ժամանակ ապրել է երիտասարդ նկարիչը և որոշել կինոռեժիսոր դառնալ: Վենդերսը պատմում է իր` ուսանողի փորձերի, հաջողությունների ու ձախողումների մասին: Նա վերհիշում է նաև Մյունխենի նորաստեղծ կինոդպրոցի առաջին ուսանողների վերաբերմունքն ու խանդավառ տրամադրությունը: Բացի Վենդերսից, արտահայտվում են և նրա ամենակարևոր բարեկամ-ուղեկիցները, որոնց թվում են Պետեր Հանդքեն, Ռոբի Մյուլերը, Ռյուդիգեր Ֆոգլերը, Բրունո Գանցը և Լիզա Քրոյցերը: Հուշեր պատմելիս նրանք շոշափում են Վենդերսի ֆիլմերի որոշ հիմնական, կրկնվող թեմաներ, ինչպիսիք են ինքնության որոնումը, ընկերությունը և հաղորդակցությունը: Այս մեկնաբանները խոսում են նաև Վենդերսի և իրենց համատեղ փորձառության մասին` ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական առումով: Նրա վաղ գործերից բերվող հատվածները ցույց են տալիս, թե ինչպես է ռեժիսորը բազմիցս պատկերել իր ճանաչած իրական մարդկանց: Սա այն ուղիներից միայն մեկն է, որով ֆիլմը նոր լույս է սփռում Վիմ Վենդերսի վաղ շրջանի ֆիլմերի վրա:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն