Ֆիլմեր

Աննա Մելիքյան

Վերադարձ
Աննա Մելիքյան

Աննա Մելիքյան

2002-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական համալսարանի (ՎԳԻԿ) խաղարկային ֆիլմի ռեժիսուրայի բաժինը (Ս. Սոլովյովի և Վ. Ռուբինչիկի արվեստանոց): Նրա «Անդանտե», «Արի թռչենք», «Ցպահանջ» և «Կոնտրաբաս» ուսանողական կարճամետրաժ ֆիլմերը մրցանակների են արժանացել ավելի քան 40 ՄԿՓ-երում և ցուցադրվել են Հռոմի և Մելբուռնի կինոթանգարաններում: 2001-ին Աննա Մելիքյանը գերմանական Գյոթեի ինստիտուտի հրավերով փորձնակ է եղել գերմանական տարբեր կինոընկերություններում (Ֆրանկֆուրտ, Վիսբադեն): 2002-05-ին մի շարք վավերագրական ֆիլմեր է նկարահանել հեռուստաընկերությունների և հեռուստատեսային շոուների համար: 2005-ից  «Մագնում» սեփական կինոընկերության ղեկավարն է: Նրա «Մարս» առաջին ֆիլմի (2004) պրեմիերան կայացել է Բեռլինի ՄԿՓ-ում, իսկ երկրորդ խաղարկային ֆիլմը՝ «Ջրահարսը»  (2007), որպես լավագույն ռեժիսորական աշխատանք մրցանակի է արժանացել Սանդենս ՄԿՓ-ում, Բեռլինի ՄԿՓ-ում ստացել FIPRESCI մրցանակը, գլխավոր մրցանակ նվաճել Սոֆիայի և Երևանի ՄԿՓ-ներում, «Անկախ տեսախցիկ» մրցանակին արժանացել Կարլովի Վարիի ՄԿՓ-ում: Աննա Մելիքյանի «Աստղ» ֆիլմը (2014) լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակ է շահել «Կինոտավրոս» ԿՓ-ում:

 

Ֆիլմացանկ

Անդանտե (1998, կ/մ), Արի թռչենք (1999, կ/մ), Ցպահանջ (2001, կ/մ), Կոնտրաբաս (2002, կ/մ), Մարս (2004), Ջրահարսը (2007), Սիրո մասին (2011, կ/մ), Սիրո մասին 2 (2013, կ/մ), Նման տրամադրություն, Բախի ադաջոն և մի քանի դրվագ Լենա անունով աղջկա կյանքից (2014), Աստղ (2014), Սիրո մասին (2015):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն