Նորություններ

Կատրին Բրեյա. «Ամբողջովին մերկ եւ ամբողջությամբ դատարկ տարածության մեջ…»

Վերադարձ 16 Հուլիսի 2008 17:49
Կատրին Բրեյա. &laquo;Ամբողջովին մերկ եւ ամբողջությամբ դատարկ տարածության մեջ&hellip;&raquo; Հուլիսի 16-ին Տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ ֆրանսիացի հանրահայտ կինոռեժիսոր Կատրին Բրեյայի վարպետության դասը: <Երբ առաջին անգամ տեսա Բերգմանի ֆիլմերից մեկը, հաստատ որոշեցի, որ ֆիլմեր եմ նկարելու»,-ասաց Կատրին Բրեյան: Բրեյայի ֆիլմերը հագեցած են ինտիմ տեսարաններով, բաց են ու համարձակ, այնտեղ կա ուժ, կիրք, բռնություն: Սակայն նրա համար իրական բռնությունն այն է, երբ ամենուր ճշտում են եւ կարեւորում մարդու սեռական պատկանելությունը` անտեսելով  մարդուն: «Իմ ֆիլմերը հոգեբանական չեն, ոչ էլ հոգեվերլուծական. դրանք մարդաբանական են: Ես մի նշանաբան ունեմ` ճանաչիր ինքդ քեզ: իմ ֆիլմերի հերոսները շատ հաճախ են նայում հայելու մեջ», - ասում է Բրեյան: Կատրին Բրեյան իրեն ֆեմինիստ չի համարում, չնայած որ նրա ֆիլմերը լիովին արտահայտում են ֆեմինիստական շարժման գաղափարները: Ըստ նրա, արվեստագետն ու ֆեմինիստը իրար համահունչ չեն: Բրեյան կարեւորում է պատկերի կառուցումը:  <Ես լավ եմ ճանաչում Կարավաջոյի շեղակի գծերը, այդ գծերը  մարմինների միջոցով ես կառուցում եմ իմ ֆիլմերում: Ես ինձ խեցեգործ կամ քանդակագործ եմ զգում, ես ձեւավորում եմ իմ ֆիլմերը` մարմինների միջոցով»: Ամեն անգամ, յուրաքանչյուր ֆիլմ նա սկսում է  նոր տողից, ինչպես առաջին անգամ`  «ամբողջովին մերկ եւ ամբողջությամբ դատարկ տարածության մեջ…»: Այսպիսին է կինոռեժիսոր, ավելի ճիշտ, ինչպես ինքն է ներկայանում` կինոբեմադրիչ Կատրին Բրեյան:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն