Նորություններ


Նա նաև նշեց, որ հուլիսի 11-ի երեկոյան "Մոսկվա" կինոթատրոնում կցուցադրվեն Ֆանի Արդանի արդեն որպես ռեժիսոր նկարահանած երկու ֆիլմերը` "Մոխիր և արյուն" և կարճամետրաժ "Բացակա երազներ":
Փառատոնի տնօրենն առանձնակի շեշտեց "ԱՊՀ երկրների կինոն. անկախության 20 տարի" ծրագրի կարևորությունը: ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամի աջակցությամբ ու հովանավորությամբ իրականացվող այս ծրագրի շրջանակներում կցուցադրվեն ֆիլմեր ԱՊՀ գրեթե բոլոր երկրներից` Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա:
"Շնորհիվ ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամի կցուցադրենք 11 ֆիլմ, նաև հրավիրել ենք ռեժիսորներին: Նույն հիմնադրամի աջակցությամբ փառատոնի լուսաբանման համար Ռուսաստանից կգան կինոգետներ և կինոլրագրողներ",- մանրամասնեց Հարություն Խաչատրյանը:
"ԱՊՀ երկրների կինոն. անկախության 20 տարի" ծրագրին անդրադառնալով` փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ մինչ այս տարի ֆինանսական խնիրները թույլ չէին տալիս ծրագրերում ներառել ֆիլմեր ԱՊՀ տարածքներից:
"Տոմսերը շատ թանկ են, և միայն ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամի ցուցաբերած ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ հրավիրել ռեժիսորներին ու ներկայացնել ֆիլմերը",- ասաց Սուսաննա Հարությունյանը` հավելելով, որ փառատոնի օրերին տեղի կունենա կլոր սեղա-քննարկում ԱՊՀ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը` շնորհիվ փառատոնի հավատարիմ գործընկերների` ի դեմս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության` որպես գլխավոր հովանավոր, և ՀՀ մշակույթի նախարարության` որպես պետական աջակից:
Փառատոն
Ծրագրեր
Պարգևներ և ժյուրիներ
Մամուլ
Հովանավորներ